Հանգստյան օրերին երկար քնելը վնասում է սրտին.կարևոր հետազոտություն

Ամեն ինչ սկսվեց հերթական բրիտանական հետազոտությունից :

Մարի-Պիեռ-Սենտ-Օնժը (հա, իր անունը դժվար է արտասանվում, բայց ինքը էս ամեն ինչի կենտրոնում է ) , ով համարվում է մարդու քնի հետազոտման առաջատար մասնագետներից մեկն աշխարհում, ուսումնասիրելով շուրջ 1000 կնոջ քնի ռեժիմը, ովքեր սովոր էին ավելի շատ քնել հանգստյան օրերին, քան աշխատանքային օրերին, պարզել է, որ այս կանանց մոտ սրտի հիվանդությունների հավանականությունը սկսում է կտրուկ շատանալ:

Հետազոտության արդյունքում ինքը անում է հետևյալ եզրակացությունը. մեր օրգանիզմը ամբողջ շաբաթ ապրում է կիսաքնածի ռեժիմով: Մենք մեր կիսաքնած վիճակը սկսում ենք կարգավորել հանգստյան օրերին` քնելով գոնե 2-3 ժամ սովորական օրերից ավել: Այ հենց այդ ժամանակ էլ կարտիզոլի` սթրեսի հորմոնի չափաքանակը մեր օրգանիզմում ավելանում է`մեր օրգանիզմը նեղվում է, որ էլի քիչ է քնելու աշխատանքային օրերին ու դեպրեսիվ դառնում։ Այստեղ էլ հենց մեր ադրենալինի մակարդակն է ավելանում, դրանից հետո արդեն նյարդային համակարգն է խանգարվում, որն էլ ,արի ու տես, բերում է արագ ճարպակալման` հանգեցնելով սրտի հիվանդույթունների:
Մուլտիպատեց Անիկ Մարգարյանը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *