Ինչպես ստացվեց, որ ռնգեղջյուրը Բրազիլիայում հավաքեց 200.000 ընտրողի ձայն. անհավանական պատմություն

Պարզվում է, 1958 թվականին Սան Պաուլոյի քաղաքային խորհրդի ընտրությունների ժամանակ քաղաքի բնակիչները սկսեցին բողոքել, որ նորմալ թեկնածուներ չկան ու իրենք էլ չեն կարողանում եղածների մեջ կողմնորոշվել։

 

Այդ ժամանակ լրագրողներից մեկը որոշեց առաջարկել տեղի կենդանաբանական այգու հայտնի մայր ռնգեղջյուրի` Կակառեկոյի թեկնածությունը։ Իհարկե, իշխանությունները նրան որպես պաշտոնական թեկնածու չգրանցեցին, սակայն ընտրության օրը ընտրողներն իրենք ավելացնում էին ռնգեղջյուրի անունն ու նրան նշում որպես իրենց նախընտրած թեկնածու։ Այսպես, հասարակ ռնգեղջյուրը հավաքեց շուրջ 100.000 ընտրողների ձայն։ Ավելին, այս դեպքն այնքան հեղափոխական եղավ, որ մինչ օրս Բրազիլիայում բոլոր ընդդիմադիր ձայները անվանում են հետևյալ տերմինով` <<ձայն Կակառեկոյին>>։

Հետաքրքիր է, որ տարիներ անց Կանադայում, իրոք, բացվեց այսպես կոչված <<Ռնգեղջյուրների կուսակցություն>>։ Այս կուսակցության հիմնական կարգախոսն այն էր, որ իրենք խոստանում էին, որ ոչ մի նախընտրական խոստում երբեք չեն կատարելու ու հանդես էին գալիս ամենաաբսուրդային առաջարկներով։ Կուսակցությունն իր գործունեության ընթացքում այդպես էլ մեծ հաջողություններ չգրանցեց։
Մուլտիպատեց Անիկ Մարգարյանը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *