Հիվանդություն, որը սպառնում էր ոչնչացնել քաղաքի բոլոր երեխաներին :Ո՞ր հիվանդության մասին է խոսքը

1925 թվականի հունվարին Ալյասկայի ոսկու արդյունահանող փոքրիկ Նոմ քաղաքում դիֆթերիայի համաճարակ բռնկվեց:

Հիվանդությունը սպառնում էր ոչնչացնել քաղաքի բոլոր երեխաներին։ Տեղի հիվանդանոցը բոլորի համար բավարար դեղորայք չուներ։ Ինքնաթիռը, որը պետք է քաղաք հասցներ հակաթույնը, եղանակի պատճառով չէր կարող օդ բարձրանալ: Որոշեցին շիճուկը տեղ հասցնել շնասահնակներով: Ճանապարհի հեռավորությունը1085 կմ էր, վազքին մասնակցեցին150 շնասահնակներ և տեղ հասան հինգ ու կես օրում: Այս մրցավազքի հերոսը դարձավ Բալտո անունով ածուխի նման սև սիբիրյան հասկին:

 

Իր կյանքի առաջին տարիներին շունը զբաղվում էր միայն սնունդ տողափոխելով և համարվում էր չափազանց դանդաղաշաժ այլ աշխատանքի համար:Հետագայում նրան լծեցին սահնակին, բայց նա դեռ լավ առաջնորդ չէր համարվում։ Շունը առաջնորդի բնավորությունը ցույց տվեց հենց դեղը տեղափոխելիս։ Բալտոյի թիմը՝ Գունար Կաասենի գլխավորությամբ, պետք է անցներ երթուղու վերջին 84 կմ հատվածը։Ուժեղ ձնաբքի պատճառով ոչինչ չէր երևում: Բալտոյի շնորհիվ թիմին հաջողվեց խուսափել մահից Թոփկոկ գետում։ Շունը ժամանակին կանգ առավ՝ զգալով վտանգը։ Բայց մի անգամ ուժեղ քամին շուռ տվեց սահնակները։

Երբ Կաասենը ուշքի եկավ, տեսավ,որ շիճուկն անհետացել է։ Նրան հրաշքով հաջողվեց գտնել մի տուփ,իր մերկ ձեռքերով հանելով ձյան խորքից՝ -31°C ջերմաստիճանում: Ճանապարհի հաջորդ հատվածը՝ պետք է շարունակեր Էդ Ռոնի թիմը։ Բաւց ժամանակը խնայելու համար Կաասենը չարթնացրեց Էդին և շարունակեց ճանապարհը: Բալտոն տեղ հասավ գիշերվա ժամը 2-ին: Առավոտյան ժ, 5: 30-ին երեխաները արդեն փրկված էին: Կիսասառած ու հյուծված շներին հերոսներ համարեցին:Այս պատմությունը անմիջապես տարածվեց ռադիոյով ողջ երկրում: Բոլորը խոսում էին Բալտոյի, Կաասենի և շների սխրագործության մասին։ Շունն իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է Քլիվլենդի կենդանաբանական այգում։ Նա ապրեց 14 տարի:Նրա մորթուց պատրաստված խրտվիլակը դրված է Քլիվլենդի Բնական Պատմության թանգարանում։

Մտապատեց Հովիկ Մուրադյանը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *