Ինչու՞ են կենդանիները մարդկանցից ավելի քիչ ապրում

Ինչու՞ են կենդանիները մարդկանցից ավելի քիչ ապրում։

Ընկերուհիս երեկ մի պատմություն պատմեց։ Նա անասնաբույժ է, ու երեկ նրա մոտ էին տարել 10 տարեկան մի ծեր շան, որը հիվանդ էր քաղցկեղով ու արդեն մահվան շեմին էր։ Տերերը որոշել էին նրան քնացնել, քանի որ կենդանին շատ էր տանջվում։ Նրանք պնդել էին, որպեսզի այդ պրոցեդուրային ներկա լինի նաև իրենց 6-ամյա որդին։

Շանը քնեցնելու ընթացքում մայրը շատ էր զարմացել, որ որդին նույնիսկ մեկ կաթիլ արցունք չթափեց։ Այդ ժամանակ նա որդուն հարցրեց, թե նա գիտի արդյոք՝ ինչու են կենդանիներն ավելի քիչ ապրում։ Տղայի պատասխանը նրան մինչև հոգու խորքը ցնցեց. «Իհարկե, գիտեմ։ Մարդիկ այս աշխարհ են եկել, որպեսզի սիրել սովորեն, իսկ շները սիրել ի ծնե գիտեն, այդ պատճառով էլ նրանց ապրելու համար երկար ժամանակ պետք չէ»…

 

Թարգմանեց Hrachuhi Epremyan

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *