Նրան հայրը լքել էր նրան 3 տարեկան հասակում, և նա մեծացել էր 3 տարբեր խորթ հայրերի հետ

Նրան հայրը լքել էր նրան 3 տարեկան հասակում, և նա մեծացել էր 3 տարբեր խորթ հայրերի հետ։

 

Նա դիսլեքսիկ է։ Դաժան վթարը “սպանեց” հոկեիստ դառնալու նրա երազանքը։ Նրա աղջիկը մահացավ դեռ նոր ծնված; նրա կինը մահացավ ավտովթարի ժամանակ; նրա լավագույն ընկեր Ռիվեր Ֆենիկսը մահացավ թմրանյութի չարաշահումից; նրա քույրը լեյկոզ ունի…: Եվ այն ամենի հետ միասին, ինչ տեղի է ունեցել, Կիանու Ռիվզը կարիքավորներին օգնելու ոչ մի հնարավորություն բաց չի թողնում։

Երբ նա նկարահանվում էր “Լճի մոտի տունը” ֆիլմում, նա գաղտնի լսեց երկու կոստյումերների զրույցը։ Մեկը լաց էր լինում, քանի որ կկորցներ իր տունը, եթե չվճարեր 20 000դոլար… Եվ հենց նույն օրը Կիանուն փոխանցեց անհրաժեշտ գումարը նրա հաշվեհամարին։

Նա նաև ահռելի գումարներ էր նվիրաբերում հիվանդանոցներին։ 2010թ.,իր տարեդարձի օրը, Կիանուն մտավ հացաբուլկեղենի խանութ, գնեց բուլկի`վրան մեկ մոմ դրված, կերավ այդ բուլկին հենց այդտեղ և սուրճ հյուրասիրեց բոլոր այն անցորդներին, ովքեր կանգ էին առնում իր հետ խոսեն։

Աշխատելով աստղաբաշխական գումարներ “Մատրիցա” տրիլոգիայից` դերասանը ավելի քան 50 մլն դոլար նվիրաբերեց անձնակազմին, որը զբաղվել էր հագուստի և սպեցէֆեկտների ստեղծմամբ։ Նա նրանց անվանում էր տրիլոգիայի իսկական հերոսներ։ Նա նաև կրկնօրինակողներից յուրաքանչյուրի համար գնեց Խարլեյ_Դեվիդսոն։ Ընդհանուր ծախսեց ավելի քան 75 մլն դոլար։

Նա, նույնիսկ, մի շարք ճանաչված ֆիլմերում նկարահանվելու համար հրաժարվել է իր աշխատավարձից, որպեսզի նկարահանողը կարողանա այլ դերասանների վարձել։ Որոշ լրատվականներ 1997թ. նրան տեսել էին անտուն ինչ_որ մեկի ընկերակցությամբ Լոս_Անջելեսում։ Շատ հայտնիներ իրենց կատարած բարեգործությունների մասին հայտնում են լրատվական կայքերին։ Իսկ Կիանու Ռիվզը երբեք չի հաստատել, որ զբաղվում է բարեգործությամբ` զուտ բարոյական սկզբունքներից ելնելով։

Այս մարդը կարող էր գնել և ունենալ այն ամենը, ինչ կցանկանար, բայց դրա փոխարեն նա ամեն օր արթնանում և ընդամենը մեկ բան է ընտրում, որը հնարավոր չէ գնել` ԼԱՎ ՄԱՐԴ ԼԻՆԵԼ…

Թարգմանեց Hrachuhi Epremyan
Напишите комментарий…

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *