43 տարի առաջ սովետական սպորտսմեններից մեկը ընդմիշտ հեռացավ սպորտից, ինչու՞․․․

43 տարի առաջ սովետական սպորտսմեններից մեկը ընդմիշտ հեռացավ սպորտից։

 

Թվում է՝ ոչնչով աչքի չընկնող մի պատմություն է և նման հազարավոր պատմություններ գոյություն ունեն։ Սակայն դա առաջին հայացքից է միայն այդպիսին, քանի որ խոսքը գնում է աշխարհի 11-անգամյա ռեկորդակիր, աշխարհի 17-անգամյա չեմպիոն, Եվրոպայի 13-անգամյա չեմպիոն, ԽՍՀՄ 7-անգամյա չեմպիոնի մասին։ Նման սպորտային պատմությամբ սպորտսմեններ ամբողջ սպորտի պատմությունում շատ քիչ են եղել։ Եվ ահա իր փառքի գագաթնակետին նա հանկարծ լքում է մեծ սպորտը, որպեսզի մի քանի տարի հետո Մոսկվայում կոշիկ կարելու մի փոքր խանութ բացի։ Այդ մարդը բառի ամենաուղիղ իմաստով իր տաղանդը թաղեց հողի մեջ,ավելի ճիշտ՝ խեղդեց Երևանյան լճի սառը ջրերում։ Սակայն դրա համար նրան դժվար թե ինչ-որ մեկը մեղադրի, նույնիսկ՝ ամենամոլի երկրպագուները։

…Այդ օրը՝ 1976թ. սեպտեմբերի 16-ին, Երևանի լիճն ընկավ տրոլլեյբուսը։ 92 ուղևորները հայտնվեցին 10 մետր խորությամբ լճում։ Նրանք բոլորը դատապարտված էին մահվան, եթե հենց այդ պահին լճի կողքով վազելիս չլիներ լողի աշխարհի բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը։

Հետագայում փոձագետերը խոստովանում են, որ աշխարհում ոչ ոք ֆիզիկապես ի վիճակի չէր լինի անել այն, ինչ այդ ժամանակ արեց Շավարշ Կարապետյանը։ Նետվելով ջրի մեջ՝ նա ոտքերով կոտրում է տրոլլեյբուսի հետևի ապակին ու սկսում է դուրս քաշել գիտակցությունները կորցրած ուղևորներին։ 20 րոպեից ավելի սառը ջրում, 20 փրկված կյանք։ Իրականում նա ավելի շատ մարդկանց էր դուրս հանել, պարզապես ոչ բոլորին հնարավոր եղավ փրկել։ Երբ նա հերթական անգամ ջրի երես է դուրս լողացել, այդտեղ հավաքված մարդիկ տեսել են, որ նրա ամբողջ մարմինը քրքրվել է կոտրված ապակու կտորներից։

Ավելի ուշ այն հարցին, թե ինչն էր այդ պահին ամենասարսափելին նրա համար, Շավարշը պատասխանել է. «Ես հստակ գիտեի, որ, անկախ իմ պատրաստվածությունից, ես միայն մի քանի սուզման են ի վիճակի։ Ջրի հատակին տեսանելիությունը զրոյական էր, այդ պատճառով էլ ես շոշափելով էի բռնում մարդուն ու նրա հետ դուրս լողում։ Հերթական անգամ ես դուրս լողացի ու տեսա, որ նստարանի կոժից բարձն եմ դուրս հանել։ Ես նայում էի այդ բարձին ու հասկանում, որ իմ սխալն ինչ-որ մեկի կյանքն արժեցավ։ Այդ բարձը հետագայում շատ անգամներ եմ երազումս տեսել»։

Նման հերոսության արդյունքում նա ծանր երկկողմանի թոքաբորբ է տանում, արյան վարակ է ստանում, քանի որ լիճ էին թափվում քաղաքային կոյուղու ջրերը։ Բժիշկներին մեծ դժվարությամբ է հաջողվում փրկել նրա կյանքը, Շավարշ Կարապետյանը հաշմանդամ է դառնում։

Նա ընդմիշտ կործանում է լողորդի իր տաղանդը։ Սակայն նա հերոս է, իսկական ՀԵՐՈՍ, ով ներկայումս ապրում է Մոսկվայում։
Թարգմանեց Hrachuhi Epremyan
_____________________________________________

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *