Դուք կզարմանաք, երբ կարդաք,թե ինչպես են այս աֆրիկյան ցեղում վարվում վատ մարդկանց հետ…

Դուք կզարմանաք, երբ կարդաք,թե ինչպես են այս աֆրիկյան ցեղում վարվում վատ մարդկանց հետ…

 

Աֆրիկյան ցեղերից մեկը հետաքրքիր մի սովորություն ունի. երբ նրանցից որևէ մեկը վատ արարք է գործում, սխալվում է, նրան կանգնեցնում են կենտրոնում, շրջապատում են ցեղի մյուս անդամներով և երկու օր միայն հիշեցնում են նրա արած բոլոր լավ արարքների, բարի գործերի մասին և միահամուռ ու միասնական շնորհակալություն հայտնում դրանց համար։

 

Այստեղ հավատում են, որ յուրաքանչյուր մարդ աշխարհ է գալիս լավն արարելու ու բարին տարածելու համար։ Աշխարհիս երեսին գոյություն ունեցող ցանկացած մեկը ուզում է միայն սեր, երջանկություն, խաղաղություն, անվտանգություն, բայց երբեմն այդ արժեքներին հետևելով՝ նա սխալվում է, կորցնում է ճիշտ ճանապարհը ու հենց այդ պահին է ի հայտ գալիս <<ցեղի>> կարևորությունը։

<<Ցեղն>> այդ սխալների մեջ ոչ թե սպառնալիք, այլ ազդանշան է տեսնում, օգնության խնդրանք։ Սխալը տեսնելուն պես ցեղի անդամները միավորում են իրենց ամբողջ ուժերը, որպեսզի բարձրացնեն ընկածին, վերադարձնեն նրան իր իսկական էությունը և հիշեցնեն, թե ով է նա իրականում ու թե ինչ առաքելությամբ է աշխարհ եկել։

Մուլտիպատեց Անիկ Մարգարյանը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *