Ուղղակի կարդացեք ու փորձեք այդպես ապրել…

Ուղղակի կարդացեք ու փորձեք այդպես ապրել…

  • 1.Երջանկությունը ներսում է։ Մենք շատ ժամանակ ենք վատնում կողքի կարեկցանքների վրա։ Եվ միշտ այնպես է ստացվում, որ ճիշտ տեղում չենք փնտրում։
  • 2.Շնորհակա՛լ եղեք ամեն ինչի համար՝ լավի, վատի, ահավորի։ Կյանքն ինքն իրեն արդեն անգնահատելի պարգև է։ Իսկ հաճույքն ու ցավը՝ մեր ճանապարհի անբաժանելի մասն են։
  • 3.Տոնե՛ք ձեր հաղթանակները, յուրաքանչյուր, նույնիսկ ամենափոքր հաջողությունը։
  • 4.Յուրաքանչյուր մարդ մեր կյանքում հայտնվում է որոշակի նպատակով։ Իսկ հետո մենք ենք որոշում՝ սովորել նրա տված դասերի վրա,թե՝ ոչ։
  • 5.Մեզ շրջապատող աշխարհը հայելի է։ Այն, ինչը մենք սիրում ենք ուրիշների մեջ,դա այն ամենի արտացոլանքն է,ինչը մենք սիրում ենք մեր մեջ։ Այն, ինչը մեզ տխրեցնում է ուրիշների մեջ, այն ամենի ինդիկատորն է, ինչի վրա մենք պետք է ուշադրություն դարձնենք մեր մեջ։
  • 6.Սովորի՛ր ներել։ Առաջին հերթին դա քեզ է պետք, այլ ոչ թե նրան, ով քեզ վիրավորել է։ Ներելով՝ դու ձեռք ես բերում հանգստություն և ազատություն,որոնց արժանի ես։ Ների՛ր հեշտ ու արագ։
  • 7.Թող ձեր հոգին երգի։ Իրակա՛ն եղեք, անկե՛ղծ եղեք ու շնչե՛ք ամբողջ կրծքով՝ շարժվելով դեպի ձեր նպատակները։
  • 8.Կյանքը շատ լուրջ մի՛ ընդունեք։ Միևնույն է,ոչ ոք ողջ չի մնալու։ Ժպտա՛։ Օգտագործի՛ր պահը, ուրախացի՛ր։
  • 9.Շրջապատե՛ք ձեզ մարդկանցով, ովքեր սիրում են ձեզ ու ոգևորում։ Եվ ինքներդ էլ սիրեք ու գնահատեք նրանց։ Կյանքը շա՜տ կարճ է։
  • 10.Ինչքան շատ տալիս ես,այնքան շատ էլ ստանում ես։Կիսվե՛ք իմաստնությամբ,սիրով,շնորհքով։Եվ դուք կտեսնեք,թե այս կյանքում ինչքան լավ բան է ձեզ վերադառնում։
  • 11.Ասե՛ք «Այո՛» այն ամենին, ինչից ձեր աչքերը փայլում են։ Ասե՛ք «Ո՛չ» այն ամենին, ինչը ձեզ չի հետաքրքրում կամ ինչի համար ժամանակ չունեք։ Ժամանակը՝ ՝ ամենաթանկ ռեսուրսն է, որը չի վերականգնվում,վատնեք այն մտացված։
Թարգմանեց Hrachuhi Epremyan

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *