Նուրբ ու սիրուն կանանցից անցում կատարենք պատմությանը հայտնի ամենադաժան ու չար կանանցից մեկին` Ֆուլվիային

Նուրբ ու սիրուն կանանցից անցում կատարենք պատմությանը հայտնի ամենադաժան ու չար կանանցից մեկին` Ֆուլվիային, ով Հին Հռոմի ամենաազդեցիկ կանանցից մեկն էր:

Այս մեր իշխանատենչ հերոսուհին փոքրուց երազում էր գահի ու աթոռի մասին ու իր նպատակին հասնելու ամենակարճ միջոցը համարում էր հաջող ամուսնությունը: Այդ միջոցով Ֆուլվիան հասցրեց ամուսնանալ 3 անգամ` 3-ն էլ հայտնի քաղաքական գործիչների հետ: Վերջին ամուսինը Մարկոս Անտոնիոսն էր, ով Ցիցերոնի ոխերիմ թշնամին էր ու կնոջ հետ միասին նենգ դավեր էր նյութում նրա դեմ: Ֆուլվիան ամուսնու կողքին էր միշտ ու աջակցում էր նրա յուրաքանչյուր նախաձեռնությանը, իսկ վերջինս էլ Ֆուլվիայի համար հայավարի ասած <<սարեր էր շուռ տալիս>>: Այս երկուսը կարողացան հասնել նրան, որ Ցիցերոնին սպանեցին:

Մարկոս Անտոնիոսը նրա գլուխը կտրեց ու նվիրեց իր կնոջը, իսկ Ֆուլվիան այնքան դաժան էր, որ անշնչացած Ցիցերոնի լեզուն դանակով ծակծկեց` իր հասցեին հնչած զրպարտությունների համար իբր վրեժ լուծելու պատրվակով: Բայց դե մեր դաժանուհու բախտը չբերեց: Իր նվիրյալ ամուսինը մի օր սիրահարվեց հայտնի Կլեոպատրային ու չնայած Ֆուլվիան անգամ ամուսնուն հետ բերելու համար պատրեազմ սկսեց` նրա մոտ ոչինչ չստացվեց` Մարկոսն ընտրեց սրտակեր Կլեոպատրայի ընկերակցությունը: Արդյունքում Ֆուլվիային վռնդեցին Հռոմից և այս անմարդկային կինը հանկարծամահ եղավ` մենակ ու լքված:

Նկարում Ֆուլվիան է` Ցիցերոնի կտրված գլխի հետ:

Մտապատեց Անիկ Մարգարյանը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *