Գերմանիայի Դորտմունդ քաղաքի թանգարաններից մեկում մաքրուհին ոչնչացրեց ժամանակակից արվեստի գործը` ապահովագրված 800 հազար եվրոյով,ինչու՞

2011 թվականի նոյեմբերին Գերմանիայի Դորտմունդ քաղաքի թանգարաններից մեկում մաքրուհին ոչնչացրեց ժամանակակից արվեստի գործը` ապահովագրված 800 հազար եվրոյով:

 

Նկար վերնագրված` “Երբ առաստաղից սկսում է կաթել”, որը իրենից ներկայացնում էր թաս` կաթացող առաստաղից թվացյալ նստվածքի պարունակությամբ: Մաքրուհին տեսել է կեղտոտ թասը և մանրակրկիտ սրբել այն` այդպիսով կատարելով ժամանակակից արվեստի պատմության ամենաթանկ վանդալիզմի ակտը:

2014 թվականի փետրվարին Իտալիայում պատմությունը կրկնվեց: Բարի քաղաքի թանգարանում մաքրուհին դուրս է նետել ճմռթված թղթից պատրաստված մի քանի ցուցանմուշ, ինչպես նաև սեղանից մաքրել թխվածքաբլիթների փշրանքները, որոնք, ինչպես պարզվեց ավելի ուշ, ինստալացիայի մաս են կազմել` 10 հազար եվրո արժողությամբ:

 

Պատմությունը նորից կրկնվեց, երրորդ անգամ և նորից Իտալիայում: 2015 թվականի հոկտեմբերին Բոլցանո քաղաքում թանգարանի մաքրուհին տեսավ “Որտեղ ենք մենք պարելու այսօր երեկոյան” ինստալյացիան: Դա իրենից ներկայացնում էր գետնին շաղ տված շամպայնի շշեր, ծխախոտի մնացորդներ և փայլուն ժապավեններ: Բնականաբար նա այդ ամենը դուրս շպրտեց թանգարանի տարածքից: Թանգարանի տնօրինությունը ներողություն խնդրեց ինստալիացիայի հեղինակներից և նրանք զարմանալի վարպետությամբ վերականգնեցին գլուխգործոցը ընդամենը 10 րոպեում:

Նյութը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *