Իսկ դուք գիտեիք նորվեգացի միլիարդատեր Օլավ Տոնին, օվ երկրի ամենահարուստ մարդկանցից մեկն է…

Իսկ դուք գիտեիք նորվեգացի Օլավ Տոնին.

Նորվեգիայում է բնակվում միլիարդատեր Օլավ Տոնը, որը երկրի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Նա 97 տարեկան է, շարունակում է աշխատել շաբաթը 6 օր` 8-10 ժամ: Նա գնում է աշխատանքի բավականին տարօրինակ և հասարակ Volkswagen-ով ` ինքը էլ վարելով մեքենան: Նրան հետաքրքիր է բուն աշխատանքի գործընթացը, իսկ գումարը աշխատում է որպես բոնուս` աշխատանքի դիմաց:

95 տարեկանում Օլավը ամուսնացավ իր կնոջ` Սիսել Խագաի հետ, որի հետ նրանք ապրել են ավելի քան 35 տարի: Սիսելը 79 տարեկան է: Հարսանիքին Օլավը ավանդական կոստյումով և իր սիրած կարմիր գլխարկով էր: Նա միշտ և ամենուր կրում է իր կարմիր գլխարկը , որը հյուսել է նրա համար իր կինը` 30 տարի առաջ: Գլխարկի ետևի կողմում գրված է հեռախոսահամարը և գրություն “գտնողին 500 կրոն”: Իրականում նա շատ ժամանակակից պապիկ է, սիրում է տարբեր շարֆեր, գունավոր փողկապներ և գույնըզգույն բաճկոններ:

Հենց Օլավ Տոնին են պատկանում այն մտքերը, որ ինքը անձամբ չի վաստակել իր միլիարդները, դրանում նրան օգնել են իր աշխատակիցները ու գործընկերները, ովքեր բարեխղճորեն աշխատում են նրա ձեռնարկություններում: Հետևաբար հարկեր վճարելը (ավելի քան 70%) նա համարում է ճիշտ և արդար “Ես պարտական եմ իմ երկրին և այն մարդկանց, ովքեր ինձ սարքել են այսպիսին”

Օլավը չունի բարձրագույն կրթություն: Մեծացել է “Thon” ֆերմայում` իր եղբայների ու քույրերի հետ միասին: Նա ցանկանում էր ուսումնասիրել բժշկություն, բայց երբ սկսեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, նրա ծնողները չէին ցանկանում որ նա երկրից բացակայի: Դրա համար նա սկսեց զբաղվել հողային տնտեսությամբ և ֆերմայով: Երկու աղվեսի մորթիները, որոնք նա ծախեց 600 նորվեգական կրոնով, հանդիսացան նրա նախնական կապիտալը և հիմա հանդիսանում են լոգոյի պատկերը Olav Thon Group-ի:

 

Օլավը սովոր է խոսել իր գյուղի բարբառով: Նա օգտագործում է հին բառեր և քերականական ֆորմաներ, որոնք հիմա չեն օգտագործվում: Երիտասարդ նորվեգիացիները շատ անգամ չեն հասկանում նրա օգտագործած բառերը:
Ամբողջ իր կարողությունը (շուրջ 6$ միլիարդ) Օլավ Տոնը որոշել է տալ բարեգործության, և հատկապես ֆինանսավորել բժշկական հետազոտությունները: Նա որոշել է որ փողերը ավելի լավ է ծախսել օգտակար գործին: Արդեն հիմա` իր կենդանության օրոք, նա ստեղծել է բարեգործական ֆոնդ, ուր փոխանցում է իր կարողությունները: Հիմնադրամը ղեկավարում են 7 հոգի, այդ թվում ինքը, ովքեր որոշում են որտեղ և ուր պետք է ուղարկվի փողերը:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *