1922 թվականին Տորոնտոյի հիվանդանոցներից մեկի մանկական բաժինը, ինչու՞էին անվանում 《մահվան սենյակ》․․․

1922 թվականին Տորոնտոյի հիվանդանոցներից մեկի մանկական բաժինը, որն անվանում էին 《մահվան սենյակ》, լեցուն էր մահացող երեխաներով ու նրանց մահճակալների կողքն անհույս տանջվող ծնողներով։

 

Մի օր բժիշկ֊գիտնականների մի խումբ մտնում է պալատ, սկսում ներարկում անել երեխաներին, որոնցից շատերն արդեն անգիտակից էին։ Մինչ հասնում են վերջին երեխային, առաջիններն արդեն սկսում են ակտիվանալ։ Ծնողները չեն հասկանում, թե ինչ հրաշք տեղի ունեցավ ու ոնց Մահվան սենյակը կյանքով լցվեց։

Ասենք շնորհակալություն Սըր Ֆրեդերիկ Բանթինգին, ով հայտնաբերել էր ԻՆՍՈՒԼԻՆԸ, որի շնորհիվ 1922 թվից մինչ օրս միլիոնավոր մարդիկ են կարողանում շաքարային դիաբետով կայուն ու նորմալ կյանք վարել։

Բանթինգին շնորհում են Նոբելյան մրցանակ ու նրա ծննդյան օրը` նոյեմբերի 14֊ին, նշվում է որպես շաքարային դիաբետի դեմ պայքարի օր։

Իսկ Բանթինգի համար ինքնանպատակ չէր հե՛նց շաքարայկն դիաբետի համար դեղամիջոց գտնելը, նա դրա մասին մտածել էր դեռ այն ժամանակվանից, երբ այդ չարաբաստիկ հիվանդությունից մահացել էր իր մանկության ընկերը։

Հետաքրքիր պատմություններ շատ կան` կապված Բանթինգի, ինսուլինի ստեղծման ու նրա կողմից փրկված կյանքերի մասին։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *