70-ականների կեսերին մի էսպիսի էքսպերիմենտ անցկացվեց…

70-ականների կեսերին մի էսպիսի #էքսպերիմենտ անցկացվեց։

Գործարանի ճաշարանում հեռացրին գանձապահին և սեղանին գումարի համար մի սկուտեղ դրին։Ամեն ոք, ով գալիս էր ճաշարան, վերցնում էր այն, ինչ ցանկանում էր, իսկ գումարը դնում էր սկուտեղի մեջ, և եթե հարկ էր լինում, վերցնում էր մանրադրամը։

Փորձը տևեց մեկ ամիս։Ամեն ինչ գնալով ավելի տխուր տեսք էր ստանում.գումարը գնալով կրճատվում էր՝ դրա հետ միասին կրճատելով վստահությունը մարդկանց մեջ։Փորձը չէր դադարեցվում, քանի որ դրա համար հստակ ժամկետ էր սահմանված։

Անսպասելիորեն, մի աշխատանքային օրվա վերջում, սկուտեղում հավաքվեց ոչ միայն ողջ օրվա գումարը, այլև ամբողջ ամսվա պարտքը։Փորձի հեղինակները չէին կարողանում հավատալ սեփական աչքերին։Պարզվեց, որ գործարանում աշխատավարձի օր էր և մարդիկ, ստանալով իրենց գումարը, վերադարձնում էին իրենց պարտքը։

Նյութը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *