Յոթանասունին մոտ մի ծերունի, շրջում էր պարիսպների մոտ և անընդհատ փնտրում մեկին,երբ կացարանի աշխատողը նկատեց և հարցրեց․․․․

Յոթանասունին մոտ մի ծերունի, շրջում էր պարիսպների մոտ և անընդհատ փնտրում մեկին:

Կացարանի աշխատողը նկատեց և մոտեցավ:

-Ինչ-որ բանի կարիք ունե՞ք, մի գուցե օգնե՞մ ձեզ:

– Օ՜, ոչ: Ոչ! Մի անհանգստացի՝ր Ես պարզապես նայում եմ, կարելի է՞։

– Այո, իհարկե:

Ծերունին քայլեց և նայեց ամեն մի շանը շատ ուշադիր: Այն տպավորությունն էր, որ նա ծանոթ էր այս կացարանի յուրաքանչյուր բնակչի հետ: Անկյունում մի շուն էր նստած, համարյա պատին կպած: Նա բոլորին նման չէր, Պոչը չեր խաղացնում պարզապես նստել հեռուն էր նայում։

-Իսկ նրա մասին ի՞նչ կասես: – հարցրեց ծերունին:

-Ա՜հ, սա Բերտան է: Նա հավանաբար վեց տարեկան է, վերջերս է եկել մեզ մոտ։ Ավտովթարի է ենթարկվել, իրեն տերը հրաժարվել էր, և հարևանը նրան բերեց այստեղ: Վիրահատություն արեցին, բայց ցավոք թաթը փրկել չհաջողվեց։

-Իսկ ի՞նչ հիմա քայլել չի՞ կարող:

-Ինչու? չէ, կարող է, միայն թէ այդ օրվանից վանդակից դուրս չի եկել։ Չգիտեմ, գուցե վախենու՞մ է։

-Կարո՞ղ եմ վերցնել, ասաց ծերունին:

-Այո, բայց դուք ծեր եք, չեք կարող պահել նրան, համենայնդեպս տնօրենին կփոխանցեմ ձեր առաջարկությունը։ Ծերունին դանդաղ քայլերով հեռացավ: Հաջորդ առավոտ շների ինտերնետ կացարանի դռները դեռ փակ էին, բայց ծերունին դռան մոտ սպասում էր։

-Ա՜հ, նորից դուք եք, բարի օր։ Ես ասեցի ձեր առաջարկությունը, տնօրենը հրաժարվեց։ Մենք չենք կարող քեզ տալ այս շանը, նա հիվանդ է, խնամքի կարիք ունի:

Ծերունին նեղսրտած շրջվեց և գնաց:

Ցերեկը, երբ աշխատակիցները վանդակներն էին մաքրում, նույն շան մոտ տեսան ծերունուն, Նա խոսում էր շան հետ։ Կինը մոտեցավ և նորից հիշեցրեց, որ իրենք շանը չեն կարող տալ։

Մեկ ամիս շարունակ, ամեն անգամ, երբ նրանք գալիս էին գործի, հանդիպում էին ծերունուն, նույն վանդակի մոտ։ Բոլոր աշխատողները սովորել էին այդ տեսարանին և երբեմն նույնիսկ ուշադրություն չէին դարձնում:

Բայց մի անգամ տնօրենը չդիմացավ և ասաց.

-Գայանե, տուր շանը ծերուկին, տեսնում եմ, որ համառն է։

Աշխատողը մոտեցավ, բացեց դուռը: Ծերունին ներս մտավ, նստեց շան կողքին, մի քանի րոպեից երկուսը դուրս եկան այնտեղից: Կնոջ դեմքի զարմանքին չափ ու սահման չկար: Ծերուկն ու շունը շրջում էին կացարանում: Կանգ էին առնում քիչ հանգստանում և նորից շարժվում։ Ահա թե ինչպես սկսվեց Բերտայի և Միսակ Գուրգենիչի բարեկամությունը (այդպես էր ծերունու անունը)։

Ամեն օր ծերունին գալիս էր: Բերտան սովորել էր նրա վրա, շատ էր ուրախանում, պոչիկը թափահարում։ Քայլում էին, ուրախանում, բայց ավելի շատ լուռ էին։ Վերադառնալով ապաստարան, նրանք հրաժեշտ տվեցին երկար ժամանակ, նայելով միմյանց աչքերի մեջ:

Մի քանի ամիս անց տնօրենը նրան առաջարկեց ընդմիշտ վերցնել Բերտային, բայց նա մերժեց: Կինը շփոթված էր, Ինչու՞։ Ի վերջո, նա շատ էր ուզում: Բայց Գուրգենիչը չէր ուզում պատասխանել այս հարցին եւ ամեն անգամ շրջվում էր, որ ոչ ոք չտեսնի իրեն արցունքները: Բայց մի անգամ Գայանեն տեսավ արցունքակալ աչքերը և որոշեց պարզել, թե ինչու՞ ինչ՞ն է պատճառը և հետևեց ծերունուն: Մի քանի փողոց անցնելուց հետո ծերունին մոտեցավ մի շենքի և ներս մտավ դռնից: Գայանեն մոտեցավ դռանը և անմիջապես նկատեց դռան վրա կախված ցուցանակը ԾԵՐԱՆՈՑ։ Նա շոկի մեջ էր: Մտավ ներս և գնաց տօրենի մոտ՝ Միսակ Գուրգենիչի մասին ճշտելու:

Այնտեղ նրան ասացին, որ նա այստեղ է ավելի քան տասը տարի: Որ այստեղ է բերել նրան իր հարազատ աղջիկը և այլևս ոչ մի անգամ չի եկել հորը տեսակցելու։ Դուրս գալիս շենքից, Գայանեն՝ ով կորցրել էր ամուսնուն և որդուն ավտովթարի պատճառով և ուներ պողպատե բնավորություն՝ լաց եղավ: Նա շատ անգամներ էր տեսել, թե ինչպես են շներին տերերը բերում կացարան, բայց սեփական հորը բերել և ոչ մի անգամ չայցելել․․․Նա լաց եղավ հետդարձի ամբողջ ճանապարհին:

Անցավ մի որոշ ժամանակ․․․

Այսօր նա արթնացավ երջանիկ։ Գնաց խոհանոց, թեյնիկը միացնի և դուրս ելավ պատշգամբ։

-Հայրիկ! Դու այնտե՞ղ ես Բերտայի հետ, զգույշ չնկնես ճյուղերի վրա, ջահել չես, այսօր 80 տարեկան եղար։

-Այո, բարեւ Գայանչիկս, ես քո մոտ 18 ից ավել չեմ..

Մտապատեց Հովիկ Մուրադյանը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *