Անդրեյ Միրոնովը շատ հազվադեպ էր օգտվում կրկնորդների և կասկադյորների ծառայություններից.Միակ հնարքը, որ թույլ չտվեցին Անդրեյ Միրոնովին անել․․․

Անդրեյ Միրոնովը շատ հազվադեպ էր օգտվում կրկնորդների և կասկադյորների ծառայություններից, նա փորձում էր բոլոր հնարքները կատարել ինքնուրույն։

Իսկ «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում» ֆիլմում նա ամեն ինչ ինքն է արել։

Հիշու՞մ եք, թե ոնց է նրա հերոսը բարձրանում վեցերորդ հարկի պատուհանից՝ գորգից կառչելով կախվում դուրս։  Այդ կադրում նա հենց ինքն է: Եվ երբ նա ճոճվում էր Նևայի վրա՝ ձեռքերով բռնելով կամրջի եզրից, նույնպես ինքն էր:Եվ նա ինքը բարձրացավ սլացող մեքենայի պատուհանից, սողալով բարձրացավ հրշիջման աստիճանինվև ցատկեց մեկ այլ մեքենայի վրա, ինչպես նաև սուզվեց ջրի տակ, որպեսզի խոսի իր պետի հետ, հետո և ատամների արանոից խոսեց հենց առյուծի հետ:

Բարի էր, հսնգիստ ու ծույլ, բայց բացարձակապես անվարժ: Ինչպես հետո պարզվեց, ողջ նկարահանող խումբը սարսափել էր առյուծից։ Հատկապես այն դեպքից հետո, երբ առյուծը, կանգնելով հետևի ոտքերի վրա, գրկել է Նինետտո Դավոլիին, ինչից հետո նրա մեջքին խորը քերծվածքներ էին մնացել:

Այնպես որ, Անդրեյ Միրոնովի դեմքի միմիկաները և վախի արտահայտությունը, երբ նկարահանվում էր առյուծի հետ, իրական էին:

Միակ հնարքը, որ թույլ չտվեցին Անդրեյ Միրոնովին անել, դա բացված կամրջի հետ կապված դրվագն էր, երբ նա պետք է վազեր նավի տանիքով։ Չափազանց ուժեղ հոսանք էր, կողային քամի և տանիքի փոքր մակերես, ու նաև 5 մետր ցատկի պահը հաշվի առնելով նրանց ստիպեց կրկեսի արտիստների ռեժիսիորին հրավիրել:

Մտապատեց Հովիկ Մուրադյանը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *