Գաբրել Գարսիա Մարկեսը հանդիպեց իր ապագա կնոջը պարահրապարակում, երբ աղջիկն ընդամենը 13 տարեկան էր

Գաբրել Գարսիա Մարկեսը հանդիպեց իր ապագա կնոջը պարահրապարակում, երբ աղջիկն ընդամենը 13 տարեկան էր:

 

Նա անմիջապես ամուսնության առաջարկություն արեց նրան: Մերսեդեսը համաձայնեց, սակայն այն պայմանով, որ նախևառաջ կավարտի դպրոցը: Հարսանիքը կայացավ 13 տարի անց:

Մերսեդեսն ամուսնու կողքին եղավ իր ողջ կյանքի ընթացքում: Երբ Մարկեսը գրում էր «Հարյուր տարվա մենությունը» և չէր կարող աշխատել, Մերսեդեսն ապահովում էր ընտանիքին, հոգ տանում ամուսնու մասին և չէր դադարում հավատալ, որ իր ամուսինը հանճար է: Երբ 1 ու կես տարի անց վեպն արդեն պատրաստ էր, Մարկեսը գումար չուներ այն խմբագրություն ուղարկելու համար: Այդ ժամանակ Մերսեդեսը վաճառեց իր վերջին ունեցածը՝ վարսահարդարիչն ու հարիչը: Իսկ շուտով այդ վեպը ամուսնուն բերեց հսկայական հոնարար, համաշխարհային ճանաչում և Նոբելյան մրցանակ:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *