Մի տարեց հրեա կին գնում է բանկ ՝ 10$ հանելու համար:

Մի տարեց հրեա կին գնում է բանկ ՝ 10$ հանելու համար:

Գանձապահը նրան ասում է.

– 100$-ից պակաս գումար հանելու համար, oգտագործեք բանկոմատ և եթե այլ հարցեր չկան, խնդրում եմ հեռացեք, Ձեր հետևում այցելուների շարք է։

Տարեց կինը մի քանի վայրկյան լռում, ապա քարտը վերադարձնում է գանձապահին և ասում.

– ես կվերցնեմ իմ ունեցած ամբողջ գումարը։

Գանձապահը զարմանում է, երբ ստուգում է հաշվի մնացորդը:

– Ձեր հաշվին ունեք 500.000$, բայց բանկն այժմ չունի այդ գումարը: Կարո՞ղ եք պայմանավորվել և վաղը վերադառնալ:

Սակայն կինը հարցնում է, թե որքան կարող է միանգամից հանել: Գանձապահն էլ նրան ասում է՝ ցանկացած գումար մինչև 3000$:

-Խնդրում եմ, հիմա տվեք ինձ 2 915$։

Գանձապահը զայրացած վերադառնում է պահոց ՝ հավաքելով 20$ 10$ և 5$ տուփերը, իսկ հաջորդ տասը րոպեն անցկացնում` հաշվելով 2915$:

-Այսօր կա՞ այլ բան,ինչով կարող եմ Ձեզ օգնել,-խստորեն հարցնում է գանձապահը:

Իսկ տարեց կինը, իր դրամապանակի մեջ դնելով 10$ը, ասում է.

-Այո՛, ես կցանկանայի 2905$ փոխանցել իմ հաշվին։

Լուսանկարում ՝ Նոբելյան մրցանակակիր Ռիտա Լեվի-Մոնտալչինին

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *