Չանդրասեհար Սուբրամանյանը ազգությամբ թամիլ էր…Նրա գաղափարներն այնքան տարօրինակ էին, որ այլ գիտնականներ տարիներ շարունակ չէին ընդունում դրանք

Չանդրասեհար Սուբրամանյանը ազգությամբ թամիլ էր,( Հնդկաստանում ապր. փոքրամաս.), ծնվել է Լահորում, որտեղ նրա հայրը աշխատել է որպես բրիտանական Հնդկաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող երկաթուղիների օգնական աուդիտոր:

Ութ տարեկանից ապրել է Մադրասում։ Հայտնի ֆիզիկոս, 1930 թվականին ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ Չանդրասեհար Վենկատ Ռամանի հորեղբորորդին էր: Նա սիրում էր իր աշխատանքը: Նրա գաղափարներն այնքան տարօրինակ էին, որ այլ գիտնականներ տարիներ շարունակ չէին ընդունում դրանք։

Նա աշխատում էր Համեմատական ​Անհայտությանտեսության վրա և նրան հաջողվել էր ստեղծել աստղերի էվոլյուցիայի մոդելը, որը հիմք էր հանդիսացել սև խոռոչների բացահայտման տեսության համար։ Բայց նա հիանալի մասնագետ էր նաև մեկ այլ առումով:

Չանդրասեխարը, ով աշխատում էր Չիկագոյի համալսարանում, պետք է աստղաֆիզիկայի մասին դասախոսություն կարդար համալսարանից 130 կմ հեռավորության վրա՝ աստղագիտական ​​լաբորատորիայում: Նա անհամբեր սպասում էր դասերի մեկնարկին, բայց պարզվում է,որ ընդամենը երկու ուսանող է գրանցվել իր դասընթացին։ Դա պատճառ է հանդիսանում, որ գործընկերները՝ ովքեր հպարտանում էին բարձր հաճախելիությամբ իրենց դասընթացներին, ծաղրեն նրան: Բոլորը կարծում էին, որ Չանդրասեհարը կդադարեցնի իր դասերը, որպեսզի ամեն օր 260 կմ չքշի գյուղական ճանապարհներով՝ ընդամենը երկու հոգու համար։

Այնուամենայնիվ, նա չհրաժարվեց դասընթացից, քանի որ սիրում էր իր առարկան և դասավանդման գործընթացը: Ուսանողների հետ գիտնականը սկսեց իր գաղափարները ծավալել և գեներացնել։ Մարդկանց այս փոքրիկ խումբը ամբողջությամբ կլանված էր թեմայի մեջ: Նրանց համակել էր ստեղծագործական հաճույքը, իրականությունը նկարագրելու նոր ուղիներ գտնելու մղումը և կյանքի լիարժեքության զգացումը…Դա համալսարանի պատմության մեջ հետազոտողների ամենափոքր խումբն էր և նրա գործունեությունը բազմաթիվ ծաղրանքների ու ասեկոսեների պատճառ է դառնում:

Այնուամենայնիվ, մի քանի տարի անց, այս երկու ուսանողները ստանում են ֆիզիկայի Նոբելյան մրցանակ։ Իսկ ավելի ուշ այն ստանում է նաև Չանդրասեհարը…

(Ռոդ Ջադկինս) «Ստեղծագործական մտածողության արվեստը»

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *