Իսկ դուք պատկերացնում եք, որ ժամանակին փոստով նամակներ ուղարկելու փոխարեն փոստով երեխաներ էին ուղարկում ու այդ երևույթը կոչվում էր ոչ ավել, ոչ պակաս “baby mail

20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ում սկսեց մանր-մանր տարածվել երեխաներին փոստով ինչ-որ տեղ ուղարկելու մշակույթը։

Սա առաջ եկավ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ երեխային կարճ ճամփորդության ուղարկելիս գնացքի տոմսն ավելի թանկ է նստում, քան եթե երեխային տաս փոստատարին, վճարես իր քաշի համար գումար ու ուղարկես քո ուզած վայրը։

Այսպես` ամերիկացի ծնողները սկսեցին իրենց երեխաներին փոստով ուղարկել, ասենք, տատիկի ու պապիկի տուն ու քիչ գումար ծախսել։ Չնայած ծառայության մատուցման ամբողջ ընթացքում ոչ մի երեխա չտուժեց, բայց 1920 թվականին երեխաներին փոստով ուղարկելու մշակույթը պետական մակարդակով արգելվեց, քանի որ պարզվեց, որ կային երեխաներ, ում հենց նամակների հետ էին տեղավորում ու հասցնում տեղ, ինչը վախեցրեց իշխանություններին։

Մտապատեց Անիկ Մարգարյանը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *