Երկու ընտանիքների վերաբերյալ այս զարմանալի պատմությունը ձգվում է մի քանի սերունդ

Երկու ընտանիքների վերաբերյալ այս զարմանալի պատմությունը ձգվում է մի քանի սերունդ։

Այս պատմությունը սկիզբ է առնում երկու տղամարդկանցից, որոնք ապրել են Ամերիկայում դեռևս գաղութային ժամանակներում։ Մեկի անունն էր Ջոկեր, կամ էլ ավելի շուտ դա այն կեղծանունն էր, որով նա սիրում էր իրեն կոչել։ Ջոկերն, ըստ իր հարևանների, անշնորհք, ծույլ և որևէ մեկին հաշվի չառնող մարդ էր։ Կյանքի և ապրուստի համար ողջ հայթայթածը ձեռք էր բերվել որպես գող իր չարամիտ հմտությոնների «շնորհիվ»։ Սակայն պարոն Ջոկերն այնքան էլ խելացի չէր, որ կարողանար խույս տալ տեղի շերիֆից։ Նա պարբերաբար հայտնվում էր բանտում և դրսում։ Նրա կինը բարոյական ցածր արժեքներ ունեցող մեկն էր, ով իր ժամանակը և կյանքը վատնում էր հարբեցողությամբ և անառակությամբ։

Քսաներորդ դարի սկզբում մի շարք սոցիոլոգներ որոշում են բացահայտել Ջոկերի տոհմածառի 1200 մարդկանց ճակատագիրը։ Նրանցից երեք հարյուրը պրոֆեսիոնալ մուրացկաններ էին։ Ավելի քան հարյուրը դատապարտված հանցագործներ էին։ Վաթսունը գողեր և գրպանահատներ էին։ Վերջիվերջո, նրանցից չորս հարյուրը հարբեցողներ կամ թմրամոլներ էին, յոթը դատապարտված մարդասպաններ էին, իսկ մի քանիսն էլ՝ կասկածյալներ։ Նրա սերնդից ավելի քան հիսուն հոգի իրենց կյանքն անցկացրել են հոգեբուժարաններում։

Գիտնականների կողմից ուսումնասիրված շուրջ հազար երկու հարյուր մարդկանցից միայն քսան հոգին են երբևէ որևէ արհեստ սովորել, որոնց կեսն այդ արհեստին տիրապետել են բանտում։ Ջոկերի սերնդից երկու հարյուրից պակասն են ավարտել դպրոցը, որոնցից որևէ մեկը բարձրագույն ուսումնական հաստատությունում չի սովորել։ Ջոկերի տոհմածառի պատմությունը թշվառության և հանցագործության պատմություն է, թուլամտության և հոգեխանգարմունքի, անառակության, մուրացկանության, հարբեցողության և թմրամոլության։

Սոցիոլոգները ուսումնասիրեցին նաև Ջոկերի ժամանակակցին, որը քարոզիչ էր։ Քարոզիչ էին նաև նրա պապն ու հայրը։ Գիտնականներն ասում են, որ նա Ամերիկայում երբևէ եղած ամենամեծ աստվածաբանն ու փիլիսոփան էր։ Նրա բոցաշունչ քարոզները հոգևոր մեծ արթնություն են առաջացրել, որից էլ սկիզբ է առել ամերիկյան հեղափոխությունը։ Նա Փրիսնթոն համալսարանի երրորդ ռեկտորն էր՝ վերապատվելի Ջոնաթան Էդվարդսը, որ ավելի շատ հայտնի է իր հետևյալ քարոզով՝ «Մեղավորները՝ բարկացած Աստծու ձեռքերում»։

Բայց դուք երբեք չեք էլ կարող ենթադրել, թե նրա տոհմածառն ինչպես աճեց։

Ուսումնասիրվեցին նրա չորս հարյուր հետնորդները, որոնք անմիջապես սերում էին Ջոնաթան Էդվարդսից և նրա կնոջից՝ Սառայից։ Նրանց մեջ մեկը ԱՄՆ֊ի փոխնախագահն էր, երեք սենատորներ, երեք նահանգապետեր, երեք քաղաքապետեր, տասներեք քոլեջների և համալսարանների ռեկտորներ և երեսուն դատավորներ։ Էդվարդի ժառանգորդներից շուրջ վաթսունհինգը համալսարանական դասախոսներ էին։ Ութսունը պաշտոնյաներ էին։ Նրա տոհմածառում հարյուր իրավաբաններ և ութսուն բժիշկներ կային։ Նրա սերնդից ոմանք գրքերի հեղինակներ էին, թերթերի հրատարակիչներ կամ էլ ամսագրերի խմբագիրներ։ Նախքան քսաներորդ դարի սկիզբը Ամերիկայում յուրաքանչյուր գլխավոր արտադրության հետևում կանգնած էին Ջոնաթանի և Սառայի հետնորդները։

Շատ ընտանիքներ հաջողությունների և ձախողումների խառնուրդ են։ Քչերն են Ջոկերի սերնդի պես ձախողակ և Էդվարդսի սերնդի պես հաջողակ։ Սակայն չենք կարող չնկատել այս կոնտրաստը և ոչ էլ բաց թողնել այս կարևոր դասը։

Ծնողներն ահռելի ազդեցություն ունեն իրենց հետևից եկող սերունդների վրա։ Չկա ավելի կարևոր բան, քան ծնողների պատասխանատվությունն ու հնարավորություները։ Այս երկու ընտանիքների պատմության մեջ մի աղաղակող պատգամ կա.

  • «Քո զավակները կդառնան այն, ինչ դու ես, այդ իսկ պատճառով եղիր այն, ինչ ուզում ես, որ նրանք լինեն»։
  • «Երեխային կրթի՛ր իր ճանապարհին համապատասխան, որով ընթանալու է, և նա իր ծերության ժամանակ չի խոտորի դրանից»։
 Նյութը Վազգեն Զոհրաբյանի

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *