Համաշխարհային ճանաչում ունեցող հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը ապշեցուցիչ ուղերձ էր հրապարակել։ Ահա, թե ինչ է նա ասում.․․

Համաշխարհային ճանաչում ունեցող հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը ապշեցուցիչ ուղերձ էր հրապարակել։ Այդ հրապարակման մեջ նա խնդրում է բոլոր կանանց ակտիվ գործունեություն ծավալել և իրենց թանկ ժամանակը միայն չտրամադրել արտաքին գեղեցկությանը։

Ահա, թե ինչ է նա ասում.

«Կատարելությունը դա մի հիվանդություն է, որով տառապում են շատ ազգեր։ Մենք մեր դեմքը դիմահարդարում ենք,պարբերաբար ինչ-որ նյութերով ներարկումներ ենք անում դեմքի տարբեր հատվածներում և ինքներս մեզ սովամահ ենք անում հանուն գեղեցկության չափանիշների։

Մենք անընդհատ ցանկանում ենք ուղղել այն, ինչը որ դրա կարիքը չունի։ Իսկ այն, ինչի մասին պետք է հոգ տանենք, մատնում ենք անուշադրության։

Գիտե՞ք՝ ինչն է դա։

Դա մեր հոգին է։Հենց հոգին կարիք ունի խնամքի և ուշադրության։ Եվ արդեն ժամանակն է նրանով զբաղվելու։ Ես մեկ բան եմ ցանկանում հասկանալ. ինչպե՞ս եք կարողանում անդադար սպասել, որ ինչ-որ մեկը ձեզ կսիրի, երբ ինքներդ ձեզ սիրել չեք կարողանում։

Դուք պետք է հասկանաք, որ կարևոր չէ, թե դուք արտաքուստ ինչպիսին եք, եթե ներքուստ դատարկ եք։

Ես այսօր հայտարարում եմ, որ այլևս չեմ դիմահարդարվելու, ես չեմ ցանկանում ուրիշի դեմքը ինձ վրա կրել։ Դիմակները դեն նետելու ժամանակն է։ Ես գիտեմ, որ կնճիռներ ունեմ, բայց չեմ ցանկանում դրանք թաքցնել։ Եվ ես ցանկանում եմ, որ դուք ինձ ընդունեք այնպիսին, ինչպիսին որ ես կամ իրականում։ Դուք չեք կարող պատկերացնել, թե ինչ եկամուտ ունեն կոսմետոլոգիական ընկերությունները։ 21 դարի գեղեցկության սկզբունքները կարելի է մեկ բառով աննորմալ անվանել։ Դա գեղեցկություն է՝ հիմնված ստերոիդների վրա, որը վիրուսի պես տարածվում է աշխարհով մեկ։ Եվ դա ահավոր է։

Ե՞րբ կհասկանաք, որ այդ արհեստականորեն ստեղծված կանոնները տնօրինում են աշխարհը և մեզ մեր արտաքինի հետ կապված տեսիլքների աշխարհում են պահում։

Մենք չենք կարողանում ուղղակի ընդունել և հիանալ մեր էությամբ, մենք պարտավոր ենք հետևել գեղեցկության այն կանոններին, որոնք մեզ թելադրում է ժամանակակից աշխարհը։

Բայց ես այդ ամենից հոգնել եմ և ինքս ինձ ասում եմ ՍՏՈՊ։

Ոչ ոք երբեք չի կարող 100% համապատասխանել գեղեցկության չափանիշներին։ Մարդկանց մեջ արտաքինը մեզ ամենավերջում պետք է հետաքրքրի։ Միայն մեր հոգին նշանակություն և կարևորություն ունի. հիշե՛ք դա միշտ»։

Թարգմանեց Hrachuhi Epremyan

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *