Պերիդոտ /Խրիզոլիտ/ – օգոստոսի քարը.

 

 

Այն սիլիկատային միներալ է, ուստի ձևավորվում է լավայի մեջ։

 

Հանդիպում է նաև երկնաքարերում։ Հիմնական գույնը կանաչ ձիթապտղի գույնն է, կանաչի ինտենսիվությունը կախված է երկաթի քանակությունից։ Այդ պատճառով պերիդոտի առանձին միներալներ կարող են ունենալ դեղնականաչից մինչև կանաչադարչնագույն երանգներ։

 

Հազվագյուտ դեպքերում՝ պերիդոտը կարող է ունենալ մաքուր կանաչ գույն՝ առանց դեղին կամ դարչնագույն երանգների։ Արդյունահանվում է ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Չինաստանում, Եգիպտոսում, Քենիայում, Մեքսիկայում, Մյանմայում, Նորվեգիայում, Պակիստանում, Սաուդյան Արաբիայում, Հարավային Աֆրիկայում, Շրի Լանկայում և Տանզանիայում։

Համարում են, որ պերիդոտը պահպանում է չար ուժերից և կրողին բերում է հաջողություն: Պերիդոտից զարդերը շատ գեղեցիկ ու նրբաճաշակ են: Պերիդոտի ամենամեծ նմուշը գտնվում է Վաշինգտոնի Սմիթսոնյան թանգարանում, քաշը՝ 62 կարատ։

Նյութը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *