Հոր և որդու հուշարձանը կանգնեցվել էր դեռ կենդանության օրոք: Նրանց պատմությունը օրինակ էր դարձել շատերի համար

Հոր և որդու հուշարձանը կանգնեցվել էր դեռ կենդանության օրոք: Նրանց պատմությունը օրինակ էր դարձել շատերի համար։ Յուրաքանչյուր ամուսնական զույգի համար երեխայի ծնունդը նշանակալի իրադարձություն էր։

 

Նրանք սպասում էին իրենց երեխային, նախապես նրա ապագայի մասին պլաններ էին կազմում, երազում տեսնել, թե ինչպես է նա մեծանում և ցանկանում էին տեսնել նրա դեմքին ժպիտ։ 1962 թվականին Հոյթի ընտանիքում երբ ծնվում է երկար սպասված երեխան, այդ բոլոր երազանքները վիճակված չէր իրականանալ, տղան ծնվեց ուղեղային ծանր կաթվածով:

Ռիկ Հոյթը ծնվել է 1962 թվականի հունվարի 10 -ին: Երբ դեռ մոր արգանդում էր, պորտալարը փաթաթված էր նրա գլխին, դրանով իսկ կանխելով նորմալ թթվածնացում ուղեղին։ Բժիշկները խաչ դրեցին տղայի վրա: Նրանք առաջարկեցին երեխային թողնել հատուկ հիվանդանոցում, սակայն Դիկ Հոյթը Ռիկին տանում է տուն։

Այդ օրվանից սկսած նա ամբողջությամբ իր կյանքը նվիրում է որդուն: Հիվանդությունը ծայրահեղ ծանր վիճակում էր, Ռիկը չէր կարող ինքնուրույն շարժվել, ուստի հայրը ամեն ինչ անում էր նրա փոխարեն: Նա նրան կերակրում էր, լողացնում, մանկասայլակով զբոսանքի էր դուս հանում։ Որպեսզի Ռիկը շփվեր նրանց հետ, նրանք գնեցին հատուկ համակարգիչ, որը դեմքի արտահայտությունների միջոցով տառեր էր փոխանցում մոնիտորին:Տարիներն անցան: Տղայի գորշ կյանքի միակ ելքը հեռուստատեսությամբ սպորտային հաղորդումներ դիտելն էր: Այդ պահերին նա իրեն երջանիկ էր զգում։Մի օր նա հորը գրում է. «Կարո՞ղ ենք մասնակցել դպրոցական մարաթոնին»: Դիկը հիշեց, թե ինչ աչքերով էր որդին դիտում սպորտային հաղորդումներ և համաձայնվում է։

Նրանք միասին հաղթահարում են մարաթոնը: Դիկը ամբողջ ուժով հրեց իր առջևի սայլակը: Ավարտից հետո Ռիկը խոստովանեց իր հորը, որ այդ ժամանակ իրեն առողջ էր զգում: Որպիսի հաջորդ մարաթոնին վազեր և կրկին գոհացներ իր որդուն, Դիկը սկսում է քրտնաջան մարզվել: Իր որդու հետ միասին նա վազում էր օրական հինգից տաս կիլոմետր ՝ դրանով իսկ ամրացնելով իր ֆիզիկական կազմվածքը։1981 թվականին նրանք դիմեցին իրենց առաջին «Բոստոնի մարաթոնին»: Մինչև այդ պահը Դիկը և Ռիկը չէին մասնակցել մրցումների, որտեղ նրանք պետք է հեծանիվ վարեին 40 կմ, վազեին 20կմ և լողային 1 կմ: Որոշ ժամանակ անց Հոյթը խոստովանում է, որ դա փորձություն էր: Այնուամենայնիվ, նրանք արժանապատվորեն անցան այդ:

Թարգմանեց Սիրանը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *