Սպիտակի գերեզմանատանը, միևնույն մահվան թվով` 7_ը դեկտեմբերի, 1988թ, հարյուրավոր շիրիմների կողքին կա մի գերեզման` առանց խաչի և նկարի

Սպիտակի գերեզմանատանը, միևնույն մահվան թվով` 7_ը դեկտեմբերի, 1988թ, հարյուրավոր շիրիմների կողքին կա մի գերեզման` առանց խաչի և նկարի։ Հուշաքարի վրա միայն անուն է` Ժուժա։

Սարսափելի երկրաշարժի ժամանակ, որը խլեց 25000 մարդու կյանք, Ժուժան` սովորական շունը, արեց անհնարը. նա փրկեց միամյա աղջկան, որը իր հետ հայտնվել էր փլատակների տակ։ Չորս օր շունը տաքացրել էր նրան իր ջերմությամբ, հավանաբար նաև կերակրել էր իր կաթով. այլ կերպ հնարավոր չէ բացատրել աղջկա ողջ մնալը։

Երբ փրկարարները լռության րոպե կազմակերպեցին, որպեսզի լսեն մարդկանց ձայներ քարերի ու հողի տակից` Ժուժան հաչեց։ Բայց կենդանիներին չէին կարևորում, կարևորը մարդկային կյանքերն էին…

Այդ ժամանակ Ժուժան արեց այն, ինչը երբեք չէր արել` թեթևակի կծեց աղջկան։ Աղջիկը լաց եղավ, և դրա շնորհիվ փրկարարները փրկեցին երկուսին էլ։ Ժուժան ապրեց Լալա Սարյանի տանը ևս 12 տարի։ Իսկ երբ մահացավ, Լալայի հարազատները շանը թաղեցին Սպիտակի գերեզմանատանը` մարդկային շիրիմների կողքին. ճիշտ է ոչ օրենքով, բայց արժանորեն։

Թարգմանեց` Նազելի Գրիգորյանը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *