ԱՌԱԿ ՄԻՔԵԼԱՆՋԵԼՈՅԻ ԽՈՐԱՄԱՆԿ ԱՐԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Երբ Միքելանջելոն մարմարի կտորից քանդակեց հանրահայտ ԴԱՎԻԴԻ արձանը, ամբողջ պալատական կազմն ու ժողովուրդը եկան տեսնելու այդ հրաշքը։

Եկավ նաև կարդինալն իր աշխատակիցների հետ։

Արձանը շատ գեղեցիկ էր ,և բոլորը հիանում էին նրա կատարելությամբ։

Սակայն կարդինալը ինչ-որ բան պետք է ասեր, քանի որ նա սովոր էր խորհուրդներ տալու և ուղղություն ցույց տալու ։

 

  • Եվ դիմելով Միքելանջելոին՝ նա ասաց.

– Ինձ դուր է գալիս Ձեր աշխատանքը։ Բայց ահա… գիտե՞ք։ Ահա այն տեղը՝ ուսը… Ինձ թվում է՝ այնտեղ պետք է մի փոքր տաշել։

Ի՞նչ անել։ Վիճե՞լ կարդինալի հետ, այդ ամբարտավան, ինքնավստահ մարդու հետ։ Ոչ, դա անել չի կարելի ,որովհետև նրա թույլտվությունից են կախված երկրում շատ բաներ։ Բայց նաև փչացնել ներդաշնակությունն ու գեղեցկությունը , նկարիչը նույնպես չէր կարող։

Եվ այդ ժամանակ Միքելանջելոն մի ձեռքով վերցնում է մուրճը, մյուսով՝ հատիչը և աննկատ՝ մի փոքր մարմարի փոշի։

Բարձրանալով աստիճաններով՝ նա սկսում է թխկթխկացնել՝ ձևացնելով, որ հարվածում է արձանին՝ քիչ-քիչ ձեռքից թափելով մարմարի փոշին։ Հետո նա իջնում է, նայում արձանին և հարցնում կարդինալին.

– Հիմա լա՞վ է։

Կարդինալը կկոցում է աչքերը, ուշադիր նայում և ասում.
– Այո, այ հիմա ամեն ինչ շատ լավ է։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *