ԱՆՐԻ ՎԵՐՆՈՅ .ԱՇՈՏ ՀԱԿՈԲԻ ՄԱԼԱՔՅԱՆ . Մարդ ,որը ստեղծեց ՛՛Մայրիկ ՛՛ ֆիլմը

 

ԱՆՐԻ ՎԵՐՆՈՅ .ԱՇՈՏ ՀԱԿՈԲԻ ՄԱԼԱՔՅԱՆ . Մարդ ,որը ստեղծեց ՛՛Մայրիկ ՛՛ ֆիլմը:

«Ես կարդում, գրում եմ հայերեն: Երբ հաջողվում է 2-3 օր իրար հետևից խոսել մայրենի լեզվով, ապա իմ հայերենը դառնում է պարզ ու մաքուր: Արմատներից հրաժարվել, նշանակում է` հրաժարվել ինքդ քեզնից: Հինգ տարեկանից մոմ եմ բռնել հայկական եկեղեցիներում: Իսկ եկեղեցին միայն հավատ չէ, այն նաև մշակույթ է: Երգել եմ մեր մեծ Կոմիտասի պատարագը: Եվ եթե ես հայ եկեղեցու զավակն եմ, նշանակում է` զավակն եմ նաև հայ մշակույթի»:

ԱՆՐԻ ՎԵՐՆՈՅ ռեժիսորը ամբողջ հայության սիրելին դարձավ իր «ՄԱՅՐԻԿ » ֆիլմով, որի և՛ ռեժիսորը, և՛ սցենարի հեղինակն էր:

Իր ընտանիքի պատմությամբ Վեռնոյը ներկայացրեց Հայոց ցեղասպանությունը հաղթահարած հայ գաղթականների՝ մահին հաղթելու և բոլոր դժվարություները հաղթահարելու կամքը:

՛՛Մայրիկ ՛՛- ը մայրական սիրո, ջերմության, ընտանիքի, վաղվա օրվա հանդեպ հույսի, ցավի ու կորստի մասին է:

Մայրիկը մի ողջ ազգի բնաջնջման և դրա հետևանքով պանդխտության ուղին բռնած մի ընտանիքի օրինակով ամբողջ ազգի ճակատագրի վառ ներկայացումն է, որի կողքով անտարբեր չի անցնում անգամ անսիրտ մարդը:

1991 թ. Անրին հրավիրեց Կլաուդիա Կարդինալեին, Օմար Շարիֆին, Իզաբել Սադոյանին, Նատալի Ռուսելին և առաջարկեց նկարահանվել «Մայրիկում»:

Շատերը չգիտեն, սակայն Օմար Շարիֆին արգելվել է մուտք գործել Թուրքիա, քանի որ վերջինս համաձայնվեց նկարահանվել ֆիլմում, այն էլ՝ գլխավոր դերում:

Մի առիթով Օմար Շարիֆը հիշում է. «Մայրիկ» ֆիլմի նկարահանման ավարտին Անրին խոստովանեց.

«Ափսում եմ, որ փոխել եմ ազգանունս: Ուզում էի հայ լինել, և ես հայ եմ» (առաջին անգամ Աշոտ Մալաքյանը հասարակությանը որպես Անրի Վերնոյ ներկայացել է Հայկական հարցի մասին իր հոդվածաշարը տպագրելիս):

«Մայրիկ» ֆիլմի գլխավոր դերակատարուհի ԿԼԱՈՒԴԻԱ

ԿԱՐԴԻՆԱԼԵՆ, հիշում է.

«Իմ առաջին հանդիպումն Անրի Վերնոյի հետ 1961 թվականին էր՝ «Առյուծներն արձակված են» ֆիլմի ընթացքում: Նրա հետ առաջին շփումն անմիջական եղավ, քնքշությամբ և սիրալիրությամբ:

Նկարահանման հրապարակում նրա բեմադրական աշխատանքը որոշակի էր և հստակ: Ինձ համար բեմադրիչը տեր ու տիրականն է, և ես մշտապես հետևում եմ ինձ տրված բոլոր խորհուրդներին:

1991-ին, արդեն երեսուն տարի ա՛նց: Անհավատալի է. «Մայրի՛կը», «Պարադի փողոց 588»-ը:

Նա ի՛նձ ընտրեց՝ ներկայացնելու համար իր մորը: Ի՜նչ սքանչելի անակնկալ…

Ի՜նչ սեր է ունեցել նա իր մոր հանդեպ… Եվ ես չափազանց զգացված էի, որ նա ինձ ընտրեց իր համար այդքան կարևոր դերի համար: Նաև մեկ այլ զգացմունք էր հանդիպումն Օմար Շարիֆի հետ…

«Մայրիկ»-ում ես երեսուն տարեկան եմ, «Պարադի փողոց 588»-ում՝ ութսո՛ւն:

Ամեն առավոտ դիմահարդարումը տևում էր երկու ժամ՝ ինձ ծերացնելու համար, մարմինս կքում էի ձեռնափայտի վրա: Դա, անշուշտ, ամենաուժեղ փորձառությունն էր, որ ես ունեցել եմ կինոյում: Հոլիվուդից եկած իտալացի դիմահարդարը հանճարեղ էր:

Այս ֆիլմը բավական հաճախ ցուցադրվել է իտալական հեռատեսիլով (ֆրանսիականով՝ նույնպես), և մայրս երբեք բաց չէր թողնում այն: Նա պաշտում էր այդ կինոնկարը»:

Արդեն ժամանակն էր հեռանալու Պարադի փողոցից, որտեղ կանգնած էի Մալաքյանների տան հասցեում, բայց ականջներումս հնչում էին ֆիլմից լսված պատառիկներ, հատվածներ, որոնք հետք էին թողել նաև իմ հիշողությունների վրա: Հենց այս նույն փողոցում և այս նույն տեղում, որտեղ կանգնած էի ես, ժամանակին, տարիներ առաջ, մի երջանիկ գիշեր, իմ սիրելի ֆիլմի հայեցի հերոսը՝ Ազադը, նույն ինքը՝ Անրի Վերնոյը, նմանապես՝ Աշոտ Մալաքյանը, անտարբեր լուսնի լույսի տակ ինքնամոռաց վալսի հրավիրեց իր մորը.

«Մայրիկ, իմ մանկության մայրիկ, ես երբեք չեմ մոռանա այս ցնցող պահը: Հանկարծ նկատեցի, որ երբ մենք հիանում էինք իմ մատանիով, քո ձեռքից բացակայում էր այն մատանին, որ երբեք մատիցդ չէիր հանում: Այդ երեկո ես նկատեցի, որ անհետացել էր նաև հորս ձեռքի մատանին: Բառերը խեղդվում էին կոկորդումս: Անհեթեթ ամոթխածության լռությունը փշրելու և սրտիս զեղումներին ազատ ընթացք տալու համար որոշեցի վալս պարել և պտտվել այնքան, մինչև գլխապտույտ սկսվի: Ես երբեք չեմ մոռանա ոսկյա այս փոքրիկ կտորը՝ իմ անվան սկզբնատառերով, որ այսօր մատիս կշռում էր սիրո մի քանի տոննա: Ես երբեք չեմ մոռանա միասին լինելու այս երջանկությունը, որ Պարադի փողոցում հավերժություն էր խոստանում…»

Նյութը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *