Ջեն Բրիկեր՝ աղջիկ առանց ոտքերի, որը կարողացավ դառնալ գիմնաստուհի․․․

Բժիշկներն ասում էին, որ նա չի կարողանա ինքնուրույն նստել, բայց նրանց կանխատեսումները փշրվեցին հսկայական կամքի ուժին։

 

 

Ջեն Բրիկերի պատմությունն անհավանական է և ստիպում է հավատալ նրան, որ անհնարին ոչինչ չկա։ Ջենիֆերը ծնվել է առանց ոտքերի, բայց նրա որդեգիր ծնողները երբեք շեշտը չեն դրել նրա այդ առանձնահատկության վրա։ Աղջիկը մեծանում էր, ինչպես մյուս երեխաները, զբաղվում էր սպորտով և խաղում էր։ Հիմա նա օդային գիմնաստուհի է և հրապարակախոս։

Կենսաբանական ծնողները հրաժարվեցին աղջկանից, բայց նրան համարյա անմիջապես որդեգրեցին զույգեր Իլլինոյսից, որոնց չվախեցրեց Ջենի առանձնահատկությունը։ Նրանց չվախեցրեցին բժիշկների կանխատեսումները, որոնք պնդում էին, որ աղջիկը չի կարողանա նստել առանց կողմնակի օգնության։

Շերոն և Ջերալդ Բրիկերները չէին հանձնվում։ Նրանք գտան մասնագետներ, որոնք ասացին, որ հույս կա։ Եվ երեխան սովորեց ինքնուրույն նստել։ Ջենիֆերը հիշում է, որ ծնողները երբեք նրա հետ այլ կերպ չեն վերաբերվել։ Դրա համար նա չի զգացել ոչ մի սահմանափակումներ, արել է այն, ինչ և մյուս երեխաները։ Բրիկերներն ուզում էին ազջկա համար պրոթեզներ պատրաստել, բայց դրանք շատ անհարմար էին, այդ իսկ պատճառով աղջիկն ընդմիշտ դրանցից հրաժարվեց։ Նա սովորեց ձեռքերի և կոնքերի վրա վազել և քայլել, վոլեյբոլ, բասկետբոլ էր խաղում, ընկերների հետ ակտիվ ժամանակ էր անցկացնում։ Նա երկրպագում էր ամերիկացի Դոմինիկա Մոչանային և հենց այդ ժամանակվանից տարվեց գիմնաստիկայով։

Սպորտսմենուհով ոգեշնչված, Բրիկերը նույնպես որոշեց սկսել մարզվել։ Ծնողները աջակցեցին նրան այդ հարցում։ Ջենը հասավ հաջողության և դարձավ նահանգի չեմպիոնուհի, ավելի ուշ նա սկսեց զբաղվել օդային գիմնաստիկայով։ Մարմնամարզուհու գլխավոր մոտիվացնողը հանդիսանում էր Դոմինիկան, աղջիկը նրան հետևում էր հեռուստացույցով, զգում նրա հետ կապ։ Մի անգամ ծնողները Ջենիֆերին խոստովանեցին, որ նրա ծննդյան ազգանունը Մոչանու է, իսկ Դոմինիկան ՝ նրա քույրը։ Աղջիկները սկսեցին շփվել և հիմա նրանք շատ մտերիմ են դարձել։ Ինչո՞վ է զբաղվում Ջեն Բրիկերը հիմա։

2019֊ին Ջենը ամուսնացավ Դոմինիկ Բաուերի հետ, որը նրան աջակցում է ամեն ինչում։ Հիմա Բրիկերը պահանջված սպորտսմենուհի, ակրոբատ է։ Նրա ելույթները հիացնում են։ Օդային տարածքում նա անում է այն, ինչ ուրիշներն անել ի զորու չեն։ Ջենը վարում է ակտիվ և հագեցած կենսակերպ։

Թարգմանեց Мариам Погосян

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *