Շքեղությունը — դա ներքնազգեստը կամ շրթներկը չէ, բարձրակարգ ռեստորանները չեն և ոչ էլ բարձրակրունկները

Շքեղությունը — դա ներքնազգեստը կամ շրթներկը չէ, բարձրակարգ ռեստորանները չեն և ոչ էլ բարձրակրունկները

  • Իսկանան շքեղությունը այն է, երբ ապրում ես այնպես, ինչպես քեզ է հարմար: Հարմար ներքնազգեստով, հարմար կոշիկներով: Շրթներկի այն գույնով, որը քեզ է դուր գալիս, կամ էլ առհասարակ առանց շրթներկի: Ուտել այն մթերքները, որոնք քեզ են դուր գալիս, ընկերություն անել այն մարդկանց հետ, ում հետ ջերմ է: Միասին լինել սիրով, այլ ոչ թե պարտավորությունից դրդված:
  • Սովորել հրաժարվել անպետք մարդկանցից, իրերից, այն ամենից ինչն արդեն հնացել է և պահպանել այն, ինչը քեզ դուր է գալիս: Հնգամյա ընկերուհուս դուստրը, իր ամբողջ փոքրիկ կյանքի ընթացքում հյուր գնալիս սեփական գդալով է գնում: Նա կարող է իրեն շքեղություն թույլ տալ, ուտել այն գդալով, որով իրեն է դուր գալիս: Նրա մայրը շատ էր ամաչում և ամեն անգամ փորձում էր արդարանալ: Իսկ ես սկսեցի պիկնիկ գնալիս, ինձ հետ վերցնել սպասքի անձնական հավաքածու, որովհետև չեմ սիրում օգտվել պլաստիկե սպասքից: Եվ ինձ համար միևնույն է, թե ինչ կմտածեն շրջապատի մարդիկ:
  • Շքեղ կյանքը — դա այն չէ, որ «Դու դրան արժանի ես» այլ նրա մասին է , որ այդ տվյալ իրն է քեզ արժանի: Քույրիկի կողմից նվիրած բաժակը կամ հայրիկի վերնաշապիկը, որով այդքան հարմար է քնել: Թխվածքաբլիթ մայրիկի բաղադրատոմսով կամ սիրելի մարդու համբույրը: Հետաքրքիր գրքեր, լավ ֆիլմեր կամ թեկուզ հենց այն նույն երգերը: Թարմ սպիտակեղեն, մաքուր բնակարան….կյանք, որը դու ես ընտրել:
  • Եվ հետո շքեղ կյանքը այն է — Երբ ինքդ քեզ չես կրծում, երբ ինչ որ բան այնպես. չի ստացվում: Զուգագուլպաները կարող են պատռվել, խմորը կարող է և չբարձրանալ: Ընկերներդ հնարավոր է քեզ հետ միասին չցանկանան դիտել սիրածդ ֆիլմը: Սիրելի մարդը հնարավոր է հեռանա: Հնարավոր է աշխատանքիդ վայրում պաշտոնի բարձրացում չստանաս: Ամեն ինչ էլ կարող է պատահել: Եթե քեզ մոտ ինչ-որ բան այնպես չի ստացվում, դա ոչ մի ազդեցություն չի թողնում քո արժեքի վրա: Դա նշանակում է, որ հիմա ուղղակի ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես որ դու կուզեիր:
  • Շքեղ կյանքը — դա ընտրություն ունենալու հնարավորությունն է: Պատռել արդեն իսկ պատռված զուգագուլպաները, թե նորը գնել? Դեն նետել թխվածքաբլիթները, թե սուշի պատվիրել? Կամ էլ կրկին թխվածքաբլիթ թխել, միայնակ ֆիլմ դիտել, թե ընկերների հետ սրճարան այցելել: Թողնել, թե պայքարել? Նոր աշխատանք փնտրել, թե հնի մեջ նոր նպատակներ վերանայել?
  • Շքեղ կյանքը դա — ապրել քո իսկ կանոններով: Գնալ նպատակիդ ընդառաջ, չփնտրել արդարացումներ, չլինել հարմար: Չարդարանալ ընտրությանդ, երազանքներիդ ու հետաքրքրություններիդ համար :
Պարտադիր է ասել «Ինձ հետ այդպես չի կարելի» և «Դա ինձ կարելի է»:
Елена Пастернак
Թարգմանեց Armine Ghazaryan

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *