Մի անգամ համալսարանում մի խելացի պրոֆեսսոր իր ուսանողներին հղեց հետևյալ հարցը․․․

Մի անգամ համալսարանում մի խելացի պրոֆեսսոր իր ուսանողներին հղեց հետևյալ հարցը

– Այն ամենը, ինչ գոյություն ունի ստեղծվա՞ծ է Աստծո կողմից:

Մի ուսանող համարձակ պատասխանեց.

– Այո’, ստեղծված է Աստծո կողմից:

– Աստված է՞ ստեղծել ամեն ինչ – հարցրեց դասախոսը:

– Այո, – պատասխանեց ուսանողը:

Դասախոսը ավելացրեց.

– Եթե ամեն ինչ Աստված է ստեղծել, ուրեմն , Աստված ստեղծել է նաև չարը, քանի որ այն գոյություն ունի: Եվ համաձայն այն հանգամանքի, որ մեր գործերը իրագործվում են հենց մեր կողմից, ուրեմն, Աստված էլ հենց “չարն է” :

Ուսանողը ապշեց, լսելով նման պատասխան: Դասախոսը շատ գոհ էր իր ասածից, քանի որ նա ևս մեկ անգամ ապացուցեց, որ Աստված գոյություն չունի, դա սնահավատություն է:

Հետո մեկ ուրիշ ուսանող բարձրացրեց ձեռքը և ասած.

– Պրոֆեսսոր’, կարո՞ղ եմ ես Ձեզ հարց հղել:

– Իհարկե’, – պատասխանեց դասախոսը:

Ուսանողը կանգնեց և հարցրեց.

– Պրոֆեսսոր, ցուրտ գոյություն ունի՞

– Իհարկե գոյություն ունի, դու երբեք չե՞ս մրսել:

Ուսանողները սկսեցին ծիծաղել երիտասարդի կողմից հնչեցված հարցի վրա:

Երիտասարդը պատասխանեց.

– Իրականում,պարոն, ցուրտ գոյություն չունի: Համաձայն ֆիզիկայի օրենքների, այն,

ինչը մենք անվանում ենք ցուրտ, դա պարզապես ջերմության բացակայությունն է:

Ցուրտ հասկացողություն չկա: Մենք այդ բառը ստեղծել ենք, որպեսզի բացատրենք այն,

ինչ զգում ենք ջերմության բացակայության ժամանակ:

Ուսանողը շարունակեց.

– Պրոֆեսսոր, մթություն գոյություն ունի՞

– Իհարկե գոյություն ունի:

– Դուք կրկին սխալվում եք, պարոն: Մթություն նույնպես գոյություն չունի:

Մթությունը իրականում հենց լույսի բացակայությունն է: Մենք կարող ենք ուսումնասիրել լույսը, բայց ոչ մթությունը:

Լույսի սովորական ճառագայթը կարող է թափանցել մթության աշխարհ և լուսավորել այն:

Մթությունը այն հասկացությունն է, որը մարդն օգտագործում է, որպեսզի նկարագրի թե ինչ է իրականում տեղի ունենում լույսի բացակայության ժամանակ:

Ուսանողը շարունակեց.

– Պրոֆեսսոր, մթություն գոյություն ունի՞

– Իհարկե գոյություն ունի:

– Դուք կրկին սխալվում եք, պարոն: Մթություն նույնպես գոյություն չունի:

Մթությունը իրականում հենց լույսի բացակայությունն է: Մենք կարող ենք ուսումնասիրել լույսը, բայց ոչ մթությունը:

Լույսի սովորական ճառագայթը կարող է թափանցել մթության աշխարհ և լուսավորել այն:

Մթությունը այն հասկացությունն է, որը մարդն օգտագործում է, որպեսզի նկարագրի թե ինչ է իրականում տեղի ունենում լույսի բացակայության ժամանակ:

Եվ վերջապես երիտասարդը հարցրեց դասախոսին.

– Պարոն գոյություն ունի՞ չարը:

– Իհարկե, ինչպես ես արդեն նշեցի: Մենք դա տեսնում ենք ամեն օր: Մարդկանց մեջ գոյություն ունեցող չարությունը, բազմաթիվ հանցագործություններ և բռնություն ամբողջ աշխարհում: Նշածներս կարող են բնութագրել միայն չարը:

Ուսանողը ասվածին պատասխանեց հետևյալ կերպ.

– Չար ասվածը գոյություն չունի, կամ, համենայն դեպս այն գոյություն չունի հենց ինքն իր համար: Չարը դա Աստծո բացակայությունն է: Այն նման է մթությանը և ցրտին: Այս բառը ստեղծված է մարդու կողմից, որպեսզի բացատրվի Աստծո բացակայությունը:

Աստված չի ստեղծել չարիք: Չարը դա սերն ու հավատը չի, որոնք գոյություն ունեն ինչպես լույսն ու ջերմությունը: Չարը դա մարդու սրտում աստվածային սիրո բացակայությունն է:

Դա նման է ցրտին, երբ բացակայում է ջերմությունը, և նման է մթությանը, որը հայտվում է լույսի բացակայության ժամանակ:

Դասախոսը լուռ նստեց… Երիտասարդ ուսանողի անունն էր Ալբերտ Այնշտայն:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *