Կապույտ գույնի սիրահարնե՞ր Ահա ձեզ ոչ այդքան հայտնի փաստեր այս գույնի մասին.․․

 

Ահա ձեզ ոչ այդքան հայտնի փաստեր այս գույնի մասին.

Միակ հին մշակույթը, որը տարբերակել է կապույտ գույնը, եգիպտականն է: Եգիպտացիները նույնիսկ կապույտ ներկ ունեին:

Կապույտ ներկը վաղուց համարվում է ամենաթանկարժեքներից մեկը, քանի որ այն պատրաստված էր լազուրիտից:

Անգլերենում զգալ կապույտ(feel blue) նշանակում է տխրել, այս իմաստից էլ առաջացել է բլյուզ(blues) ժանրի անունը։

Հին Հռոմում կապույտ աչքերը համարվում էին ֆիզիկական արատ: Կնոջ մոտ նրանք վկայում էին արատավորության, չարության հակումի մասին. իսկ կապույտ աչքերով տղամարդը համարվում էր կանացի, բարբարոս և ուղղակի ծիծաղելի:

Կապույտ գույնի հետ կապված է այն կանանց մականունը, ովքեր չէին համապատասխանում “синий чулок”-ի գենդերային կարծրատիպերին:Սա ի հայտ էր եկել գրող Էլիզաբեթ Մոնտեյգի (1718-1800) հատուկ հանդիպումների սրահում: Վարկածներից մեկի համաձայն ՝ այս շրջանակի ամենաակտիվ և նշանավոր անդամը բուսաբան, գրող և թարգմանիչ Բենիամին Սթիլինգֆլիտն էր, ով միշտ հագնում էր կապույտ բրդյա գուլպաներ ՝ էթիկետով սահմանված սեւ մետաքսյա գուլպաների փոխարեն:

Մի անգամ,երբ նա բաց թողեց շրջանակի հանդիպումներից մեկը, նրանք ասացին. «Մենք չենք կարող ապրել առանց կապույտ գուլպաների, այսօր խոսակցությունը վատ է ընթանում.չկան կապույտ գուլպաներ»։Այսպիսով, տղամարդն առաջինն էր, ով ստացավ «կապույտ գուլպա» մականունը, և շրջանակն ինքը հեգնանքով սկսեց կոչվել «Կապույտ գուլպաների ընկերություն»: Հետագայում այս արտահայտությունը(синий чулок) կիրառվեց այն կանանց համար, ովքեր հետաքրքրված էին գրականությամբ և գիտությամբ ՝ անտեսելով տունն ու ընտանիքը»:

Նյութը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *