Աշխարհակալ Մակեդոնացին զորքի հետ անցնելիս տեսնում է ծառի տակ նստած մի ծերունու։ Մոտենում է և հրամայական տոնով ասում․․․

Աշխարհակալ Մակեդոնացին զորքի հետ անցնելիս տեսնում է ծառի տակ նստած մի ծերունու։ Մոտենում է և հրամայական տոնով ասում.

– Ինչու՞ ոտքի չես կանգնում, չէ՞ որ քո կողքից անցնում է Մակեդոնացին։

Ծերունին գլուխը բարձրացնում է , խորհրդավոր հայացքով մի պահ նայում զորավարին, ապա հանգիստ, առանց տեղից վեր կենալու ասում․

– Որդիս , զորքիցդ երևաց, որ զորավար ես, սակայն մեծությունդ չտեսա ․․․ Լսի՛ր, որդիս, եթե անապատում ծարավ լինես, ջրի կարիք ունենաս, իսկ իմ ձեռքին մեկ բաժակ ջուր լինի, ի՞նչ կտաս դրա դիմաց․․․

Մակեդոնացին հարցից անակնկալի է գալիս, մի պահ մտածում և ապա վրա բերում․

– Թագավորությանս կեսը․․․

– Իսկ հիմա հասկացա՞ր, թե ինչ արժե քո <<մեծությունը>>,- ասում է ծերունին և շարունակում, – կան մարդիկ, ովքեր տառապում են <<մեծությունից>>, իսկ կան մարդիկ, ովքեր վայելում են վաստակած մեծությունը։

  • Եվ չմոռանաս, մեկընդմիշտ հիշիր՝ հարգանքը չեն պարտադրում, հարգանքը վաստակում են…
  • Նյութը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *