Վերապրած Նազար Ղազարյանի վկայությունը` Բայազետի գավառի Ալաշկերտի գավառակի Ջըլկանի գյուղի հայության տեղահանության մասին

Վերապրած Նազար Ղազարյանի վկայությունը` Բայազետի գավառի Ալաշկերտի գավառակի Ջըլկանի գյուղի հայության տեղահանության մասին:

«Ջըլկանի գյուղը պատերազմեն առաջ ունեցել է 90 տուն հայ բնակիչ և 2 տուն քուրդ: Գյուղը ուներ 1000 տուն ոչխար և 1200 սևատավար (կով, գոմեշ, էշ, ձի): Գյուղը կարդյունաբերեր տարեկան 1500 խալվար ցորեն և գարի: Ուներ 4 ջրաղաց և բազմաթիվ ուռենիի և բարդիի ծառեր:

Գյուղը տարեկան 450 սայլ խոտ ուներ, 40 գութան: Եկեղեցին նորաշեն էր (այժմ այրված): Եկեղեցական ամեն տեսակ անոթներ, սպասներ, հին ձեռագիրներ ուներ եկեղեցին, որու գանձանակի մեջ կար նաև 350 օսմ. ոսկի: Տէր Հակոբ քահանան այժմ ողջ է: Գյուղը այժմ հիմնովին ավերակ է և անմարդաբնակ: Գյուղեն քիչ հեռու, կազարմաներու մեջ կապրին 10-15 տուն գյուղացիներ, որոնք Կովկասեն հոն անցեր են:

Համաեվրոպական պատերազմը երբ հայտարարվեցավ, և երբ Թուրքիան ընդհանուր զորահավաք հայտարարեց, Ջըլկանի գյուղեն զինվոր վերցուցին 30 մարդիկ և ղրկեցին Էրզրում, ուր 10 հոգի մնացին զինվորության մեջ, իսկ 20 հոգի դասալիք ըլլալով՝ փախան:

Կառավարությունը իբրև պատերազմական տուրք գյուղեն վերցուց 30 խալվար ցորեն, 40 խալվար գարի, 5 փութ յուղ, հետո տարավ հավկիթ, ոչխար, 60 սայլ խոտ: Զինվոր չեղողներուն իրենց տավարներով տարապարհակ աշխատանք կատարել կու տային՝ խիստ ծեծով և բռնությամբ:

Ռուս-տաճկական պատերազմը հայտարարելուն պես՝ հայերուն վիճակը վատացավ, գյուղերը կողոպտվեցան քրդերու կողմէ, որոնք իրենց «ծանոթ» հայերէն ոմանց պաշտպանեցին այն պատճառով, որ հայերէն կսպասեին փոխադարձ պաշտպանություն՝ ռուսերու հանդեպ: : Հայերը պաշտպանող քրդերը Քոլէն և Չուռուկ գյուղացի էին, որոնք պաշտպանեցին 15 օր:: Երբ ռուսական բանակը կմոտենա (1914 թ. աշնանը), հայերը քրդերու քովեն կհեռանան: 1914 թ. դեկտեմբերին կնահանջեն Ալաշկերտեն: Կեսգիշերին հայ կամավորները կիմացնեն գյուղացոց ռուսերու նահանջը: Գյուղացիք իրենց կարգ մը տնական առարկաներով (բարձկաններով) ճամփա կելլեն (դեկտ. 1914 թ.) և 7 օրէն կը հասնին Կովկաս ու կը հաստատվին Էջմիածնի շրջակայքի գյուղերուն մեջ:

Նյութը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *