Թեհլերյանի կյանքի անհայտ էջերից.

 

Թեհլերյանը, չնայած երիտասարդ տարիքին, անցել էր մարտական հարուստ ուղի՝ դառնալով ազգային-ազատագրական պայքարի նշանավոր գործիչների՝ Զորավար Անդրանիկի, Սեբաստացի Մուրադի, Կայծակ Առաքելի, Սեպուհի և այլոց զինակից ընկերը:

 

Ընդ որում, մարտական բազմաթիվ գործողությունների մասնակցելուց բացի (որոնցում նույնիսկ վիրավորվել է), Ս. Թեհլիրյանը 1916-1917 թթ. զբաղվել է նաև որբահավաք գործունեությամբ, ինչը տակավին նրա կենսագրության չլուսաբանված և պատշաճ ուշադրության չարժանացած դրվագներից է:

Թեհլերյանը Երզնկայում հայտնաբերում է մահմեդականների տներում բռնի պահվող և անմարդաբնակ վայրերում՝ քարանձավներում, անտառներում, լքված ու ավերակ տներում թաքնված անապաստան ու ծնողազուրկ երեխաների և հանձնում հայկական որբանոցների խնամքին: Նա Երզնկայում հայ կամավորականներից կազմված որոնողական խմբի անդամ էր և ստացել էր «որբեր հավաքողի պաշտոն»։

Ձախից աջ կանգնած են Միսաք Թեհլիրյանը (Սողոմոնի եղբայրն է), Սահակ Թեհլերյանը (Սողոմոնի հորեղբորորդին) և Սողոմոն Թեհլերյանը։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *