Մանիպուլյացիայի մասին․․․1912 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Թեդի Ռուզվելտը որոշում է կրկին նախագահական ընտրություններին մասնակցել, քանի որ դժգոհ էր Թաֆտի քաղաքական կուրսից

1912 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Թեդի Ռուզվելտը որոշում է կրկին նախագահական ընտրություններին մասնակցել, քանի որ դժգոհ էր Թաֆտի քաղաքական կուրսից։

Ռուզվելտի շտաբը 3 մլն բուկլետ է տպում, որտեղ տպվել էր «Ապաշխարություն» վերնագրով ելույթը, իսկ տակն էլ գրված էր՝ «Photos copyright by Moffett studio»։

Երբ ողջ տպաքանակը տպվում է, շտաբի ղեկավարը նկատում է տպագրական մի մեծ սխալ, այսինքն այն սխալներից էր, որ հետագայում գլխացավանք է առաջացնելու։ Խոսքն այդ տակը գրված տեքստի մասին էր, քանի որ այդ լուսանկարը պատկանում էր նկարողին՝ Մոֆֆետին, և առանց նրա թույլտվության անհնար էր տպել, քանի որ հեղինակային իրավունքի խախտում էր։ Հակառակ դեպքում լուսանկարիչը կարող էր դատի տալ և ամեն մի նկարի դիմաց ստանալ 1 դոլար։ 1912 թվականին երեք մլն դոլար այդպես կորցնելը լավ ճոխություն էր։ Ի՞նչ անել։

Ռուզվելտի շտաբի ղեկավար կազմից մեկը՝ Ջորջ Փերքինսը, լուրջ հարցեր լուծող մարդ էր և որոշում է զբաղվել լուսանկարչի հարցով։ Փերքինսն ուսումնասիրում է Մեֆֆետին և հեռագրով ուղարկում է հետևյալ նախադասությունը.

«Մենք պատրաստվում ենք 3 մլն բուկլետ տարածել, որտեղ Ռուզվելտի նկարն է լինելու առաջին էջում։ Սա շատ հիանալի հնարավորություն է Ձեզ համար՝ որպես լուսանկարիչ, ինչքա՞ն եք պատրաստ վճարել, որպեսզի Ձեր նկարած նկարը մենք 3 մլն օրինակով տարածենք»։

Մոֆֆետի պատասխանը շատ արագ գալիս է.

_Անչափ շնորհակալ եմ նման հնարավորության մասին, ես պատրաստ եմ 250 դոլար վճարել։

3 մլն վճարելու փոխարեն մի բան էլ 250 դոլար ստացան։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *