Մարդուն հարկավոր է տեսնել ատամի խոզանակը ձեռքին, առավոտյան զարթնելիս և սիրել նրան այն ժամանակ, երբ նրա աչքերը անքնությունից ուռած են և ոչ թե լողանալուց հետո, երբ նա հաճելիորեն բուրում է

 

 

Մարդուն հարկավոր է տեսնել ատամի խոզանակը ձեռքին, առավոտյան զարթնելիս և սիրել նրան այն ժամանակ, երբ նրա աչքերը անքնությունից ուռած են և ոչ թե լողանալուց հետո, երբ նա հաճելիորեն բուրում է:
Հարկավոր չէ ինձ սիրել համերգի ժամանակ, երբ ինձ շնորհավորում են, երբ ես երգում եմ միկրոֆոնը բերանիս… Ես կերտել եմ մի անձնավորություն, որը ինձ վախեցնում է: Այդ անձնավորությունը կոչվում է Շառլ Ազնավուր: Այն դևը, որի համար ես տքնում եմ, որին ես ներկայացնում եմ մարդկանց առջև, ապրել սկսեց 1944 թվականի ապրիլի 12-ից:

 

Ես հիշում եմ այդ ամսաթիվը, որովհետև այդ օրը ստեղծվեց իմ առաջին երգը՝ «Ես հարբած եմ»: Մինչև հիմա հիշում եմ թանաքի, թղթի բույրը, գարնանային արևի ջերմությունը և իմ առաջին, իսկական աշխատանքային օրվա անդորրը: Հետո, երբ արդեն վաճառում էի այդ երաժշտությունը, ինձ համար շատ ծանր եղավ իմ առաջին ձեռագրից բաժանվելը: Դրա համար վերջին պահին ես էջի անկյունում գրեցի՝ 1944 թիվ, ապրիլի 12, ու ստորագրեցի: Ես այդպիսի ամսաթվեր և ստորագրություններ տեսել էի հաստ վեպերի վերջում: Այդ ժամանակ ընդամենը 19 տարեկան էի: 19 տարեկանում չէի կարծում, որ իմ ողջ կյանքը նվիրելու եմ այդ գործին։ Ես չգիտեի, որ ընդմիշտ կերտելու եմ իմ կերպարը: Մի անհայտ մարդու կերպար, անհայտների մեջ, մի ոչ շատ գեղեցիկ մարդու կերպար, շատ գեղեցիկների մեջ:
Շառլ Ազնավուր

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *