Քառասունչորսօրյա պատերազմի հերոսներից մեկն էլ՝Դավիթն է,ում պատմության հետ ծանոթանալով,չեք կարող զսպել արցունքները…

Քառասունչորսօրյա պատերազմի հերոսներից մեկն էլ՝Դավիթն է,ում պատմության հետ ծանոթանալով,չեք կարող զսպել արցունքները։

Դավիթի հայրը և հորեղբայրը Արցախյան պատերազմի մասնակիցներն են եղել,նրանցից ոչ պակաս,անգամ ավելի հայրենասեր էր Դավիթը։

Դավիթը ապրել է Բուլղարիայում, տառապել է ասթմա հիվանդությամբ և հենց այդ հիվանդության պատճառով էլ ազատվել էր բանակից։Սակայն կամավոր եկել էր Հայասատանում ծառայելու։Ծառայության է անցել Ջրականում։Ընկերներից մեկը պատմում է,որ ծառայության ժամանակ էլ հաճախ է հիվանդության պատճառով ուշագնաց եղել,պատերազմի օրն էլ Ստեփանակերտի հիվանդանոցում է եղել՝Երևան գնալու նպատակով,սակայն իմանալով պատերազմի մասին,գաղտնի լքել է հիվանդանոցն ու ծառայակիցների հետ բարձրացել է դիրքեր։

Ընկերը պատմում է նրա մասին,ասելով,որ չափից դուրս հայրենասեր է եղել Դավիթը և ատել է թշնամուն,հինգ փամփուշտ կրակելու փոխարեն քսանն է կրակել։Կորդիստ է եղել,և մարտական առաջադրանքները կատարելիս միշտ առաջինն է պատրաստակամություն հայտնել կատարել իր առջև դրված հանձնարարությունները։Կրակոցների ժամանակ էլ առանց որևէ վախի բարձրանում էր դիտարկվող վայրերը և թեժ կրակոցների ժամանակ դիրքավորում էր զենքը։Երբ ընկերներից մեկը բարկացել է վրան,ասելով,որ ծանր զենքը մենակով չվերցնի պատասխանել է՝ մեկ է ինձ խփելու են։

Դավիթը զոհվել է նոյեմբերին,Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում,ԱԹՍ-ի հարվածից։

Դավիթը մեկն է,այն հերոսներից,որոնց շնորհիվ այսօր մեր խաղաղ առավոտներն են բացվում։Նա օրինակ է սերնդի բոլոր ներկայացուցիչների համար։

Հավերժ փառք ու պատիվ մեր Հերոսին։Քո սխրանքն անուրանալի ու անմոռանալի է։

Հ.գ Դավիթի սոցիալական հարթակները միշտ հայրենասիրությամբ են ողողված եղել,իր վերջին գրառումը սոցիալական հարթակում այս նկարն է եղել։

Հեղինակ Ելենա Հովհաննիսյան

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *