Այնքան էլ հեշտ չէր ՛՛ժողովրդի թշնամու ՛՛ կին լինելը

«Ի՞նչ ես ուզում, մուրացիկ»․ հարսի ու սկեսուրի հանդիպումը .

Վարվառան Հայաստան վերադարձավ միայն 1945թ․-ի աշնանը:

Հայաստան վերադառնալով՝ Վարվառա Բակունցը շտապեց Գորիս` ցանկանալով ամուսնու ծնողների մոտ գտնել որդուն ։

Սկեսրայրն այդ ժամանակ արդեն մահացած էր :

Նիհար , պատառոտված հագուստով նա մոտեցավ ամուսնու հայրական տանը ։

Բոխչագյուլը՝ Բակունցի մայրը , այդ պահին ծառից խնձոր էր հավաքում ։

Նա անծանոթուհուն հերթական մուրացկանի տեղ դրեց ։

«Խնձո՞ր ես ուզում։ Կտամ , կեր ու գնա »,-ասաց ծեր կինը ։

Վարյան դողացող ձայնով ասաց` ով է ինքը ։

Բոխչագյուլն անսպասելիությունից ընկավ։

Վարյան , որն արդեն գիտեր ամուսնու մահվան մասին , հասկացավ , որ սկեսուրը տեղյակ չէ և սպասում է , թե երբ է որդին աքսորից վերադառնալու։

Նա այդպես էլ ամուսնու մորը ճշմարտությունը պատմելու ուժ չգտավ ։

Բոխչագյուլը մինչև իր մահը՝ 1957թ․-ը , սպասեց որդու վերադարձին․․․

Վարյան սկզբում սկսեց ռուսերեն դասավանդել Գորիսի մոտակայքում գտնվող Շինուայր գյուղում , այնուհետև որպես դաստիարակչուհի աշխատանքի անցավ Գորիսի մանկապարտեզում ։

Մահացավ 1965 թվականին
Ժ.Պողոսյան

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *