Մի անգամ Դիոգենեսը հրապարակում դասախոսություն էր կարդում, իսկ նրան ոչ ոք չէր լսում․ Այդ ժամանակ ․․․

Մի անգամ Դիոգենեսը հրապարակում դասախոսություն էր կարդում, իսկ նրան ոչ ոք չէր լսում: Այդ ժամանակ Դիոգենեսն սկսեց թռչնի նման ծղրտալ, և նրա շուրջը հարյուրավոր անբաններ հավաքվեցին։

— Ահա ձեր խելքի գինը, աթենացինե՛ր.

— ասաց նրանց Դիոգենեսը։

— Երբ ես ձեզ խելացի բաներ էի ասում, ոչ ոք ինձ վրա ուշադրություն չէր դարձնում, իսկ երբ ես անգիտակից թռչունի պես ծղրտացի, դուք բերաններդ բացած լսեցիք ինձ։

Այս դեպքից անցել է շուրջ 2400 տարի, սակայն համացանցը ողողված է տարատեսակ անիմաստ գրառումներով և ինքնանկարներով, որոնք հարյուրավոր հավանումների ու մեկնաբանումների են արժանանում…

Գիտական, լուրջ թեմաներով գրառումները հատուկենտ հավանումներ են ստանում։

Սա էլ մեր խելքի գինն է:

Պետք չէ բողոքել ճակատագրից: Տիեզերական օրենքները ճշգրիտ են աշխատում:

Կտավը՝ ֆլամանդացի նկարիչ Յակոբ Յորդանս.
«Դիոգենեսը մարդ է փնտրում»

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *