Ճշմարտությունը և Սուտը մի անգամ են հանդիպել, սուտը ողջունել է ճշմարտությանը, ասելով նրան.

Ճշմարտությունը և Սուտը մի անգամ են հանդիպել։ Սուտը ողջունել է ճշմարտությանը, ասելով նրան. «Այսօր լավ եղանակ է»։

 

 

Ճշմարտությունը շուրջն է նայել, երկնքին է նայել, իսկապես օրը լավն էր։

Նրանք շրջելով իրար հետ, հասել են ջրով լիքը մի մեծ ջրհորի մոտ։ Սուտը ձեռքը ջրի մեջ սուզելով, շրջվել է դեպի Ճշմարտությունը. «Տաք և հաճելի ջուր է,- ասել է նա, – եթե կամենաք, կարող ենք միասին լողալ»։ Ճշմարտությունը նորից կասկածանքով ձեռքն ընկղմել է ջրի մեջ։ Ջուրն, իրոք որ հաճելիորեն տաք է եղել։

Եւ նա ընդունել է հրավերը։ Նրանք որոշ ժամանակ միասին լողացել են։ Լողալու ընթացքում, սակայն Սուտը հանկարծակի, կտրուկ մի շարժումով դուրս է եկել ջրհորից, հագել Ճշմարտության շորերն ու չքվել։ Զայրացած Ճշմարտությունը, դուրս գալով ջրհորից սկսել է մերկ դես ու դեն վազել և ամենուր փնտրել նրան, որպեսզի ետ ստանա իր հագուստը։

Աշխարհը, նրան մերկ տեսնելով, ամոթանք տալով, զայրացած թեքել է հայացքը։ Խեղճ, Ճշմարտությունն ամոթահար շուռ է եկել ու գնացել դեպի ջրհորը և այնտեղ կորչել ընդմիշտ։

 

  • Այդ ժամանակներից ի վեր Սուտը շրջում է Ճշմարտության հագուստով և գոհացնում աշխարհին, որը ոչ մի կերպ չի ուզում տեսնել մերկ Ճշմարտությունը։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *