Մի անգամ, երբ դեռահաս աղջիկ էի, ես ու հայրս հերթ էինք կանգնել կրկեսի տոմսեր գնելու, երբ․․․․

Մի անգամ, երբ դեռահաս աղջիկ էի, ես ու հայրս հերթ էինք կանգնել կրկեսի տոմսեր գնելու։ Մեր և տոմսավաճառի միջև կար միայն մեկ ընտանիք: Այդ ընտանիքը մեծ տպավորություն թողեց ինձ վրա:

Ութ երեխա ունեին, բոլորը հավանաբար 12 տարեկանից փոքր: Նրանց արտաքին տեսքից դժվար չէր կռահել, որ այնքան էլ ապահով ընտանիքից չեն, չնայած նրանց հագուստը կոկիկ էր և մաքուր։

Երեխաները զույգ-զույգ, իրար ձեռք բռնած, շատ համեստ կանգնած էին ծնողների թիկունքում և հուզված զրուցում էին ծաղրածուների, կենդանիների և այն ամենի մասին, ինչը պատրաստվում էին տեսնել այդ գիշեր կրկեսում։ Նրանց հուզմունքից պարզ երևում էր, որ նրանք կրկեսում երբեք չէին եղել: Այդ օրը նրանց կյանքի ամենագեղեցիկ օրերից մեկն էր լինելու։

Մայրը բռնելով ամուսնու ձեռքն ու նայելով նրան, ժպտում էր՝ լուռ վայելելով իր ընտանիքի երջանկությունը: Տոմսավաճառը հարցրեց, թե քանի տոմս է ուզում: Նա հպարտորեն պատասխանեց. <<Ես կցանկանայի գնել ութ տոմս երեխաների և երկու տոմս մեծահասակների համար>>: Երբ տոմսավաճառը հայտնեց տոմսերի գինը , կինը բաց թողեց ամուսնու ձեռքը, գլուխը կախեց… տղամարդու շրթունքները սկսեցին դողալ։ Հետո նա մի փոքր ավելի թեքվեց և հարցրեց. <<Որքա՞ն ասացիք>>։ Տոմսավաճառը կրկնեց տոմսերի գինը: Ամեն ինչ պարզ էր՝ նա բավարար գումար չուներ: Ինչպե՞ս պետք է շրջվեր և իր ութ երեխաներին ասեր, որ ինքը բավարար գումար չունի կրկես մտնելու համար…

Տեսնելով, թե ինչ է կատարվում, հայրս ձեռքը տարավ գրպանը, հանեց 20 դոլարանոց թղթադրամը և գցեց գետնին: Հետո կռացավ, վերցրեց այդ թղթադրամը, թեթև խփեց տղամարդու ուսին և ասաց. <<Կներեք, պարոն, սա ձեր գրպանից է ընկել>>:

Մարդը կռահեց կատարվածի եղելությունը: Նա օգնություն չէր խնդրել, բայց գնահատեց օգնությունն այդ անելանելի իրավիճակում և չհրաժարվեց։

Նայելով ուղիղ հայրիկիս աչքերին, երկու ձեռքով բռնեց նրա ձեռքը, ամուր սեղմեց թղթադրամը և դողացող շուրթերով, արցունքներն աչքերին պատասխանեց. <<Շնորհակալություն, շնորհակալություն պարոն: Դա իսկապես շատ մեծ բան է նշանակում ինձ և իմ ընտանիքի համար>>:

Ես և հայրս վերադարձանք մեքենա և գնացինք տուն: Մենք էլ հարուստ չէինք։ Հայրիկիս տված այդ 20 դոլարով մենք պատրաստվում էինք տոմսեր գնել մեզ համար: Բայց… Թեև այդ գիշեր չկարողացանք կրկես մտնել, սակայն երկուսս էլ մեր մեջ զգացինք այնպիսի մեծ ուրախություն, որն ավելի երջանկացրեց մեզ, քան դա ի զորու կլիներ անել կրկեսը։

Այդ օրը ես հասկացա և սովորեցի նվիրելու արժեքը: Տալն ավելի մեծ երջանկություն է , քան ՝ ստանալը։ Եթե ​​ցանկանում եք լինել մեծ, ավելի ՄԵԾ, քան կյանքն է, սովորեք տալ, սովորեք նվիրել…

Ուրիշներին տալու և օրհնելու ընդունակությունն առաքինություն է, տալը միշտ էլ ավելի մեծ ուրախություն է պարունակում, քան ստանալը։

Եղեք առաքինի, սովորեք երջանկացնել մարդկանց …

ՕԴՐԻ ՀԵՓԲԵՐՆ
 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *