Օսմանյան կայսրությունը հայերի մասին.

 

Օսմանյան կառավարությունը գիրք է հրատարակել հետևյալ վերնագրով. «Ճշմարտությունը հայերի տեղաշարժի և կառավարության քայլերի մասին»:

Գրքում նշվում է, որ հայկական «էլեմենտները» մինչ պատերազմը վայելել են կառավարության վստահությունը և այդ պատճառով նրանցից շատերը լավ պաշտոններ են զբաղեցրել. «Հայկական էլեմենտը» Օսմանյան կայսրությունը չի ճանաչում որպես հայկական ազգ` նրանք ընդամենը «էլեմենտներ» են: Այնպիսի արտոնություններ էինք տալիս նրանց, ինչպիսին մեր կողմից չի արժանացել ոչ մի օտար: Մինչդեռ հայերը, մեր` նման վերաբերմունքի դիմաց շնորհակալ լինելու փոխարեն, օգտվում էին բոլոր միջոցներից Օսմանյան կայսրությանը վնասելու համար։

 

Հայերը խանգարում էին բարեփոխումներ իրականացնել Անատոլիայում, որպեսզի այդ կերպ մեր ներքին գործերի մեջ ներգրավեին եվրոպացիներին, ինչը միայն բացասական հետևանքներ ունեցավ։ Պատերազմի սկսվելուց հետո, երբ ռուսների հորդորով հայերն ապստամբություն սկսեցին Վանում, այդ ժամանակ մենք ստիպված ենք եղել համարժեք քայլերի դիմել և բոլոր «էլեմենտներին» ուժով վերաբնակեցրել ենք պատերազմական շրջաններից, իսկ այնուհետև ամբողջ Անատոլիայի հայությանը հեռացրել ենք օտարերկրացիների աչքից հեռու գտնվող վայրեր (Միջագետք)»: Օսմանյան կայսրությունն այս կերպ է արդարացնում իր արածը:

 Նյութը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *