Կա մի շատ գեղեցիկ լեգենդ խատուտիկի մասին…

Աստված հրեշտակ ուղարկեց՝ բույսերից հարցնելու, թե ինչ տեսք կուզեն ունենալ նրանք: Նրանցից յուրաքանչյուրն ուզում էր լինել գեղեցիկ, կարմիր կամ սպիտակ, մեծ ծաղիկներով կամ փայլփլուն, կապույտ՝ ինչպես պայծառ երկինքը:

Միայն խատուտիկը չգիտեր, թե ինչպիսին կուզեր լինել: Հրեշտակը նրան ևս մեկ օր տվեց մտածելու:

Աղոթելով խատուտիկը հայացքը բարձրացրեց դեպի երկինք, տեսավ արևը և որոշեց, որ ուզում է լինել արևի պես ՝ դեղին և գեղեցիկ… Հետո նա տեսավ լուսինը և մտափոխվեց: Հիմա էլ ուզում էր նմանվել նրան՝ սպիտակ, կլոր, կիսաթափանցիկ… Հետո նա նայեց աստղերին, աստղերն էլ նրան շատ դուր եկան…

Երբ հրեշտակը եկավ, խատուտիկը չգիտեր ինչ ասել նրան՝ նմանվել արևին, լուսնին թե՞ աստղերին… ի՞նչ ընտրել՝ նա չգիտեր

Եվ այդ ժամանակ Աստված որոշեց կատարել նրա բոլոր ցանկությունները: Այդ է պատճառը, որ խատուտիկը նախ դեղին է ՝ ինչպես արևը, հետո սպիտակ՝ ինչպես լուսինը, իսկ երբ փչես նրա վրա, այն նմանվում է աստղերի…

Նյութը

 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *