Աշխարհի տարբեր անկյուններում կան հարյուր հազարավոր ավանդույթներ՝ մեկը մյուսից տարբեր ու զարմանալի, սակայն այս մեկն այնքան բարի և առանձնահատուկ է, որ անտարբեր անցնելն անհնար է…

Գոյություն ունի աֆրիկյան մի ցեղ, որը հետաքրքիր սովորույթ ունի:

 

 

Երբ ցեղից ինչ-որ մեկը վատ արարք է թույլ տալիս, նրան բերում են իրենց բնակավայրի կենտրոն, շրջապատում են և երկու օր շարունակ հիշում են միայն այն բոլոր լավ ու բարի արարքները, որ արել է նա և շնորհակալություն են հայտնում նրան բոլոր բարի գործերի համար։

Նրանք ասում են, որ ամեն մարդ աշխարհ է գալիս որպես բարի ու լավ մարդ: Յուրաքանչյուրը սեր է ուզում գտնել, երջանկություն, խաղաղություն, անվտանգություն, բայց երբեմն այդ մրցավազքում մարդը կամա թե ակամա սխալներ է թույլ տալիս:

Աֆրիկյան այս ցեղն այդ սխալներում ազդանշան է տեսնում՝ օգնության աղաղակ: Նրանք միավորում են իրենց ջանքերը` բարձրացնելու ընկածին, վերականգնելու նրա իրական էությունը, ճիշտ ճանապարհի վրա կանգնեցնելու և հիշեցնելու, թե ինչպիսին է ինքն իրականում…

 

Նյութը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *