Թե բա՝ բարձի մեջ ռեհան ․․․Հայերի սովորություն

Հին հեթանոս Հայաստանում, ինչպես ուրիշ երկրներում, ծաղիկներն ու խոտերն ունեին իրանց աոանձին խորհրդավոր նշանակությունը, զորությունն ու պաշտամունքը, որը մոռացություն կնշանակեր, որն ապերախտություն, որն ատելություն էր ստեղծում, որն ապահովում չար աչքից։

Անկասկած է, որ սերն էլ ուներ յուր ծաղիկները, և այդ ծաղիկները գործ էին ածվում սեր արծարծելու, սիրտ գրավելու համար սիրային կախարդանքների մեջ։

Հայերը սովորություն կամ ավելի լավ ասեմ, հնար ունեն դյութելու․ այսինքն՝ սիրելի անձի սերը ստանալ ցանկացող կինը (երբեմն և տղամարդը) ծածուկ, առանց նորա գիտության, դնում է նորա բարձի մեջ հոտավետ խոտեր և ծաղիկներ (կարծեմ առավելապես ռեհան)։ Քանի մի ժամանակ անցնելուց հետո, այն խոտերը գաղտագողի բերում են, դնում են սիրվել ցանկացող անձի բարձերի մեջ, որով իբր թե բերվում են նորա բարձի տերի սերն ևս։

Խորենացու «Տենչայր Սաթենիկ» հատվածի առթիվ, Հովհաննես Թումանյան

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *