Հետաքրքիր փաստեր գարեջրի մասին․․․

 

Գարեջուրն ամենահին եւ ամենահայտնի ըմպելիքներից մեկն է աշխարհում եւ իր տարածվածությամբ երրորդն է՝ զիջելով միայն ջրին եւ թեյին։

 

 

Գարեջրի տարեկան օգտագործմամբ աշխարհում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Չեխիան ՝ տարեկան 148.6 լ. կամ օրական 0.4 լ. մեկ մարդու համար։ Լավագույն հնգյակում տեղ են գտել նաեւ Ավստրիան (107,8 լ), Գերմանիան(106,1 լ), Էստոնիան (102,4 լ) եւ Լեհաստանը (98,5 լ)։

  • 1. Ինչի՞ց են գարեջուր պատրաստում

Գարեջուրը պատրաստվում է գարու սպիրտային խմորման արդյունքում՝ հատուկ խմորիչների եւ գայլուկի (հմուլ) օգնությամբ։ 2010թ-ին անցկացված հետազոտությունը, որը հրապարակվել է Journal of Proteome Researc ամսագրում, ցույց է տվել, որ գարեջուրը պարունակում է բազմազան սպիտակուցներ՝ նվազագույնը 62 տեսակ, որոնցից 40՝ խմորիչներից է։ Այսպիսով, կարելի է ենթադրել, որ գարեջրի փրփուրի առաջացման գործում մեծ «ավանդ» ունեն հենց սպիտակուցները։

  • 2. Գարեջուրը պայքարում է քաղցկեղի դեմ

Գայլուկը, որը գարեջրին համ ու բույր է հաղորդում, հիանալի միջոց է քաղցկեղի դեմ պայքարելու համար։ Ըստ Journal of Agricultural and Food Chemistry ամսագրում հրապարակված ուսումնասիրության՝ գարեջուրը հակաօքսիդանտների լավագույն աղբյուր է. ի դեպ, հակաօքսիդանտներով հարուստ է նաեւ կարմիր գինի, կանաչ թեյը եւ սոյան։ Այս հատկությունը պայմանավորված է քսանտոհումոլ նյութով, որն առկա է միայն գայլուկի մեջ։ Սակայն եթե ուզում եք տեսնել այս նյութի դրական ազդեցությունը ձեր օրգանիզմի վրա, ապա պետք է օրական 450լ գարեջուր խմեք։

  • 3. Կանանց գերիշխանությունը

Արդեն մ.թ.ա. վեցերորդ հազարամյակում շումերները գտել էին գարեջրի խմորման եղանակը։ Մ.թ.ա XIX դարում նրանք գրել էին գարեջրի պատրաստման բաղադրատոմսը Նինկասին՝ գարեջրի աստվածուհուն, նվիրված օրհներգի տեսքով։ Գարեջրի եգիպտական աստվածուհի Տենենեթը նույնպես կին էր։ Հայտնի է, որ հնագույն Պերուում կրկին կանայք էին գարեջուր պատրաստում. դարեր անց կանայք շարունակում էին գերիշխող լինել այս ոլորտում։ Միայն մ.թ.1700-ականներին գարեջուրը դարձավ տղամարդկանց ըմպելիք եւ սկսեց ասոցացվել տղամարդկանց հետ։

  • 4. Ո°վ է խմում գարեջուր

Ըստ Gallup-ի կատարած ուսումնասիրությունների՝ այսօր գարեջուր մեծամասամբ խմում են տղամարդիկ։ Օրինակ, ԱՄՆ-ում այս խմիչքը նախընտրում է տղամարդկանց 54%-ը, իսկ կանանց՝ 27%-ը։ Գարեջուրը հատկապես տարածված է երիտասարդների շրջանում. 18-34 տարեկան երիտասարդների շրջանում գարեջրի օգտագործումը կազմում է 50%։

  • 5. Գարեջրի այլընտրանքային օգտագործում

Գարեջուրը ոչ միայն խմում են, այլեւ ավելացնում մի շարք ուտեստների մեջ։ Օրինակ, Հյուսթոնի բնակիչ Ջոն Միլկովիչը մտածել է, թե ինչպես կարելի է օգտագործել գարեջրի դատարկ տարաները, որոնք նա սկսել է հավաքել 1968թ-ից, երբ18 տարեկան էր։ Նա գարեջրի դատարկ տարաներով զարդարել է իրենց տունը, որը նրա մահից հետո թանգարան է դարձել։

  • 6. Գարեջրի գենետիկա

Միջնադարյան բավարիական գարեջրագործները հատուկ ճամբար են ստեղծել՝ փորձեր եւ ուսումնասիրություններ կատարելու համար։ Ըստ Genome Research ամսագրում հրապարակված այդպիսի հետազոտություններից մեկի՝ գարեջրի ամենահայտնի տեսակն առաջացել է այն ժամանակ, երբ գարեջրագործները խմորման աշխատանքները սկսել են կատարել ձմռանը։ Saccharomyces cerevisiae խմորիչները չեն կարողացել օգտագործել ցածր ջերմաստիճանի պայմաններում, այդ պատճառով խաչասերել են այն Saccharomyces bayanus տեսակի խմորիչի հետ եւ ստացել մի նոր՝ Saccharomyces pastorianus անվանումը կրող խմորիչ, որն այժմ մեծապես օգտագործվում է ամբողջ աշխարհում։

  • 7. Լույսը վնասում է գարեջրին

Հյուսիսային Կարոլինայի համալսարանի մասնագետները Chemistry — A European Journal,-ում հրապարակել են մի ուսումնասիրություն, համաձայն որի՝ գարեջրի մեջ առկա իզոհումուլոնները շատ զգայուն են լույսի նկատմամբ եւ դրա երկար ազդեցության դեպքում իզոհումուլոնները վերածվում են թիոլների, որոնք շատ տհաճ հոտ ունեն։ Հենց այս պատճառով էլ գարեջուրը շշլացվում է մուգ տարաների մեջ։

  • 8. Գարեջուրն օգտակար է ոսկրերի համար..

Գարեջուրը պարունակում է մի շատ օգտակար բաղադրիչ։ Science of Food and Agriculture-ում հրապարակված ուսումնասիրությունը պնդում է, որ գարեջրի չափավոր օգտագործումը կարող է բավարարել օրգանիզմի սիլիցիումի պակասը, ինչն էլ, իհարկե, դրական ազդեցություն է ունենում ոսկրերի վրա, քանի որ սիլիցիումը շատ կարեւոր է ոսկրերի առողջության համար։

  • 9. Գարեջուրը վնասակար է գլխի համար

Գարեջուրը կարող է բացասաբար ազդել օրգանիզմի վրա. խոսքը խումհարի մասին չէ։ Կանոնավոր կերպով մեծ քանակությամբ գարեջուր օգտագործելը կարող է վնասել լյարդն ու քաղցկեղ առաջացնել։ Համաձայն բազմաթիվ ուսումնասիրությունների՝ հարբեցողները կերակրափողի քաղցկեղով ավելի հաճախ են տառապում, քան ալկոհոլը չչարաշահողները։ Իսկ ալկոհոլի ամենօրյա օգտագործումը մեծացնում է ստամոքսի, աղիքների, լյարդի, ենթաստամոքսային գեղձի, թոքերի եւ շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։

  • 10. Ամեն ինչ թաքնված է կախարդական պղպջակներում

Գարեջրի սիրահարները կարող են փաստել, որ երբ ըմպելիքը լցվում է բաժակի մեջ, դրա պղպջակներն, ասես, մարտահրավեր են նետում ֆիզիկայի օրենքներին՝ ձգտելով իջնել, քան վեր բարձրանալ։ Ըստ Սթենդֆորդի համալսարանի գիտնականների՝ պղպջակները, հանդիպելով ապակե բաժակի պատերի «դիմադրությանը», գնում են դեպի կենտրոն։ Երբ պղպջակները վերեւ են բարձրանում, դրանք հեղուկը տանում են դեպի մակերես, իսկ երբ հասնում են փրփուրին, հեղուկը թափվում է բաժակի պատերից՝ ցած իջեցնելով պղպջակներին։

Նյութը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *