Երիտասարդ տարիքում Ալեն Դելոնը միշտ հագնում էր զինվորական բաճկոն.Ինչու՞

Երիտասարդ տարիքում Ալեն Դելոնը միշտ հագնում էր զինվորական բաճկոն:

Այդ բաճկոնը լավ էր տաքացնում փողոցային շներին, որոնց նա փրկում էր ցրտից: Դերասանն այսօր ունի 5 շնանոց, ուր խնամում է անտուն շներին:

Մի անգամ, իմանալով, որ Պիրինեյներում սադիստները շանը բենզինով ցողել են և այրել՝ օգնության է շտապել: Շանը կարողացել է փրկել, իսկ չարագործներին դատի է տվել: Նա հետևողականորեն է եղել մինչև վերջ, պահանջելով խիստ պատիժ: Արդարությունը հաղթել է: Սադիստներին դատապարտել են ազատազրկման: Ալեն Դելոնը մանուկ հասակից է շուն սիրել. <<Մի անգամ ոտքով խփեցի շանս՝ Գալային, իսկ նա նստեց և սկսեց լաց լինել: Այդ օրվանից ես հատուկ վերաբերմունք ունեմ այդ կենդանիների հանդեպ, և հիմա իմ բոլոր շները միայն ժպտում են>>:

<<Միշտ հիացել եմ անտուն մարդկանց հետ ապրող շներով: Նրանք անձնուրած ծառայում, սիրում և նվիրվում են իրենց տերերին: Նրանք չգիտեն իրենց տիրոջ սոցիալական վիճակի մասին: Շներն ընդհանրապես չգիտեն, թե ով է իրենց տերը մարդկանց աշխարհում, սիրում են, և վերջ: Իմ շունը չգիտի, որ ես Ալեն Դելոնն եմ, Ֆրանսուա Միտերանի լաբրադորը չգիտեր, որ իր տերը Ֆրանսիայի նախագահն է: Նրանք իսկապես անկեղծ են, մինչև վերջ>>…

Ալեն Դելոնի կալվածքում ապրում է 8 շուն: Նա այնտեղ կառուցել է ժամատուն, որի շրջակայքում թաղել է բոլոր այն շներին, ում ժամանակին պահել, խնամել է: Իսկ մահից հետո, ուզում է, որ իր գերեզմանն էլ այդտեղ լինի, ասելով, որ դա մեծ ճոխություն կլինի: Նա իր բարեկամ Բրիջիտ Բարդոյի հետ անընդհատ խնամում է շներին, պաշտպանում նրանց…

Նյութը

 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *