Կարծես իջած լինի երկնքից. Թայլանդի «Սպիտակ Տաճար»-ի հետքերով

Աշխարհը լի է տաճարներով ու եկեղեցիներով, որոնք հաճախ են զարմացնում իրենց ճարտարագիտական լուծումներով,  բայց այս մեկը հնարավոր է, որ առաջին հայացքից ձեզ անգամ անիրական թվա:

Վատ Ռոնգ Խուն տաճարը բուդդիստների տաճարն է Թայլանդում: Այն նաև անվանում են «Սպիտակ Տաճար», քանի որ տաճարն ինքնին կարծես սպիտակ ճարտարագիտական անսամբլ լինի, որը քանդակվել է հենց Աստծո ձեռքերով:

Ոմանք վստահեցնում են, որ տաճարի կառուցումը առանց Աստծո միջամտության չէր էլ կարող լինել, սակայն, իրականում, տաճարի հեղինակները հասարակ մարդիկ են: Չալերմչայ Կոսիտպիպատը- տեղաբնակ նկարիչ է, ում գծանկարներով էլ 1997թ-ին ստեղծվեց այս գլուխգործոցը:

Նույն տարում երկրաշարժի պատճառով տաճարը գրեթե ավերվեց: Սակայն նախագծի հեղինակը ոչ միայն չհանձնվեց, այլ նաև միջազգային գործընկերների միջոցով կարողացավ նորից վերականգնել ճարտարագիտական այս հրաշալիքը: Մեզ մնում է միայն նայել ու վայելել  նրա գեղեցկությունը:

 

 

 

 

Պրպտեց ու պատրաստեց` Անիկ Մարգարյանը 

 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *