ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵԳՆԱՆՔ ՀՈՎՍԵՓ ՄԱՆԹԱՇՅԱՆՑԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ

Մի օր Մարտիրոս Սարյանը Նոսովայի բնակարանում առաջին անգամ հանդիպում է ՅՈԶԵՖ ՄԱՆԹԱՇՈՎԻՆ՝ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՈՎԻ ՈՐԴՈՒՆ, որը առաջարկում է նկարել իր դիմանկարը։

Բնորդը հետաքրքիր էր , իսկ առաջարկը նկարչի համար՝ ժամանակին ․ այդ օրերին Սարյանը դրամի կարիք ուներ ։ Նկարիչը համաձայնում է։

Պայմանավորված օրը Սարյանը գնում է Մանթաշովի մոտ։ Ծառայի ուղեկցությամբ մտնում է ներս , տեսնում է երիտասարդը քնած է․ վաղ առավոտյան վերադարձել էր գիշերային խրախճանքից ու քուն մտել։
Մանթաշովն արթնանում է մեծ դժվարությամբ և քիչ անց երևում ընդունարանում՝ քնաթաթախ աչքերով, մի գունագեղ պարսկական խալաթի մեջ փաթաթված։
Ներողություն է խնդրում նկարչից՝ այդ վիճակով ընդունելու համար և ասում, որ շատ շուտ կզգեստափոխվի ։
Սական Սարյանը խնդրում է չփոխել հագուստը, հակառակը՝ մնալ այդպես՝ խալաթով։

«Օրեր առաջ ինձ մտատանջող հարցը մի ակնթարթում պարզվեց ․ վճռեցի, որ հենց այդ տեսքով էլ պետք է նկարել,-շարունակում է Սարյանը։ -Համոզվեցի, որ խալաթն ավելի էր սազում նրան , քան եվրոպական կոստյումը։

Այնքան ուժեղ էր տպավորությունը, կերպարն այնքան սուր մխվեց գլխումս, որ կարող էի նկարել առանց նրա ներկայության։

Երբ վերջացրի նկարը, նայեց և ոչինչ չասաց։ Այդպես էլ չհասկացա՝ հավանե՞ց, թե՞ չէ։ Սակայն նկարն ինձ դուր եկավ։

Մանթաշովը ներողություն խնդրեց, որ կարճ ժամանակով պետք է ինձ մենակ թողնի, ու գնաց։

Քիչ անց եկավ ,սեղանին դրեց դրամով մի ծրար՝ ասելով, որ դա իմ հոնորարն է։

Պայմանավորվել էինք դիմանկարի վճարը՝ հազար ռուբլի։ Ինձ թվաց, որ այնտեղ պայմանավորվածից ավելի է, հաշվեցի։ Եվ, իսկապես, հասանելիքի կրկնապատիկն էր․․․»։

Սարյանը վերցնում է միայն հազարը , իսկ մնացածը թողնում է սեղանին։

Յոզեֆ Մանթաշովը խնդրում է վերցնել ամբողջ գումարը։ Սարյանը հրաժարվում է բավական կտրուկ։

․․․Անցնում են տարիներ։ Հեղափոխությունից հետո նկարիչը տեղափոխվում է Հայաստան։

— 1926 թ․կառավարությունն ինձ ուղարկեց Փարիզ,-մտաբերում է նկարիչը ,-1928 թ․ այնտեղ բացվեց իմ անհատական ցուցահանդեսը։

Մի օր ինձ մոտեցավ բավական վատ հագնված մի մարդ։

-Չե՞ք ճանաչում,-հարցրեց;

-Ո´չ,-պատասխանեցի։ Աչքերը ծանոթ էին, բայց տեղը չբերի, թե ով կարող էր լինել։

-Մանթաշյանն եմ, Յոզեֆը,-հանգիստ ասաց նա։-Ինձ նկարել եք , պատերազմի ժամանակ էր, հիշեցի՞ք։

Իսկապես նա էր , շատ էր փոխվել։ Տխուր հայացքը դարձրեց պատին կախված նկարներին և ասաց․

— Շատ ուրախ եմ Ձեր հաջողության համար;

Մոտեցավ , նայեց մի քանի նկար մոտիկից, մի ուրիշը՝ հեռվից , մեկն՝ ավելի ուշադրությամբ , մյուսը՝ թեթևակի , ապա մոտեցավ ինձ ու ասաց․

—Ի῀նչ լավ կլիներ , եթե այն ժամանակ , երբ ինձ նկարում էիք , հպարտություն չանեիք և չհրաժարվեիք իմ առաջարկած ավել գումարից, – մի պահ կանգ առավ , հետո շարունակեց .

-Այդ դեպքում հիմա իրավունք կունենայի , բարոյական իրավունք ,իմ այս թշվառ վիճակում աջակցություն խնդրել Ձեզնից ։

Եվ չսպասելով պատասխանի՝ գլուխը կախ շրջվեց ու հուսահատ քայլելով դիմեց դեպի դուռը։

Հ.Գ.Մարտիրոս Սարյանի «Հովսեփ Մանթաշյանցի դիմանկարը» պահվում և ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։
Հեղ.՝ Նաիրա -Արտ

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *