Ապրիլի 8-ը կենդանաբանական այգու սիրահարների օրն է

Այս օրը հարմար առիթ է բոլոր կենդանասերների համար այցելելու քաղաքի կենդանաբանական այգի, կենդանիներին կերակրելու և նրանց հետ լուսանկարվելու համար:
Էլ որտե՞ղ կարող եք տեսնել գիշատիչ առյուծների, հսկայական փղերի, զվարճալի կապիկների ու այլ կենդանիների:
Դե եթե չեք պատրաստվում ճանապարհորդել Աֆրիկայով մեկ ու տեսնել այս ամենը, ապա Ձեզ մնում է միայն  միանալ այս տոնին:

Ինչպե՞ս նշել
Հավաքե՛ք ընկերներին կամ ընտանիքի անդամներին ու այցելե՛ք մոտակա կենդանաբանական այգի:Կարող եք նաև օգնել աշխատակիցներին խնամել կենդանիներին:Չմոռանա՛ք լուսանկարվել ու տեղադրել դրանք համացանցում՝ օգտագործելով #ZooLoversDay հեշթեգը:

Գիտե՞ք արդյոք
Աշխարհի ամենահին կենդանաբանական այգին(այն, ի դեպ, հիմա էլ գոյություն ունի) կառուցվել է Վիեննայում 1752 թվականին:
Տանզանիայում է գտնվում Սերենգետի կոչվող ազգային այգին, որտեղ կա շուրջ 250.000 զեբր: Այս ազգային այգու տարածքը կազմում է 14.750 կմ2:

 

 

 

 

 

Ինֆորմացրեց` Համլետ Սիմոնյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *