Հետաքրքիր փաստեր երազների մասին

Հետաքրքիր փաստեր երազների մասին

 

●Պլատոնը կարծում էր, որ երազները առաջանում են լյարդում։

●Մենք մոռանում ենք մեր երազների 90%-ը:

●Կյանքի ընթացքում կուրացած մարդիկ կարողանում են պատկերներ տեսնել երազներում, մինչդեռ այն մարդիկ, որոնք ի ծնե կույր են, երազները տեսնում են աղոտ՝ ձայնի, հոտի, հպման ու էմոցիաների միջոցով:

●Մարդը երզաներ տեսնում է անգամ դեռ չծնված՝ էմբրիոնային վիճակում։

●Եթե կարծում եք, որ մեր մտքերը կարող են մարդկային դեմքեր ստեղծել քնած ժամանակ, ապա սխալվում եք: Երազներում մենք տեսնում ենք միայն այն դեմքերը, որոնք մեզ ծանոթ են: Անծանոթ թվացող դեմքերն էլ մենք իրական կյանքում անպայման տեսել ենք, սակայն չենք մտապահել: Մեզանից յուրաքանչյուրը 100.000-ից ավելի դեմք է տեսնում կյանքի ընթացքում և բոլոր դեմքերը հիշելն ուղղակի անհնար է:

●Բացասական էմոցիաները երազներում ավելի շատ են արտահայտվում, քան դրականները:

●1 գիշերվա ընթացքում մարդ կարող է միջինում տեսնել 4-7 երազ:

●Տղամարդկանց և կանանց երազները տարբեր են: Տղամարդկանց երազներում հայտնված մարդկանց կամ կերպարների 70%-ն արրական սեռին են պատկանում, իսկ կանայք հավասարապես տեսնում են և՛ տղամարդկանց, և՛ կանանց:

●Երազների արդյունքում ստեղծվել են այնպիսի բաներ, ինչպիսիք են Մենդելեևի աղյուսակը, կարի մեքենայի գաղափարը (Էլիաս Հոու), Google-ը (Լարի Փեյջ) և այլն:

●Մարդիկ, ովքեր երկար ժամանակ ծխախոտ են ծխել և հետո թողել, ունենում են ավելի գունավոր երազներ քան երբևէ:

●Նորածիններն իրենց մասին երազներ չեն տեսնում մինչև 3 տարեկան: Հենց այդ տարիքից սկսած երեխաները ավելի շատ մղջավանջներ են ունենում:

Նյութը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *